«Իրավունքի նման բացահայտ ու անթաքույց բռնաբարություն չեմ տեսել». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գերասիմի դեպքն առաջինը չէ, երբ դատարանը որոշում է, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան, հետո նախաքննական մարմինը որոշում է աստղաբաշխական գումարի չափով գրավ կիրառել, որից հետո կրկին դիմում է դատարան, որտեղ տեղի է ունենում «սխալների ուղղում» ու մարդը կալանավորվում է։
Ապօրինություններ ու մարդու իրավունքի խայտառակ ոտնահարումներ ես շատ եմ տեսել, միշտ բարձրաձայնել, միշտ պայքարել եմ դրա դեմ։ Բայց իրավունքի նման բացահայտ ու անթաքույց բռնաբարություն ես չեմ տեսել քրեական արդարադատության ոլորտում աշխատելու պահից՝ 2000 թվականից, նման բան չեմ լսել ինձնից շատ առաջ աշխատող իրավաբաններից։ Չկան իրավաբանական տերմիններ, որ կարող են այս երևույթը բնութագրել, քանի որ սա պարզապես սանձարձակ լկտիություն է։
Հ. Գ. Երևի թե չեմ զարմանում, որ ներկա ռեժիմի օրոք այս ամենը կարող է իրականություն դառնալ, բայց շարունակում եմ միամտորեն զարմանալ մեր նախկին շատ ընկերների վրա, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ միասին պայքարել են Հայաստանում իրավունքի գերակայության ու օրինականության հաստատման համար, բայց այսօր տեղավորվել են կամ տեղավորվում են ինչ-որ բառադի պաշտոնների ու լռում են։ Զարմանում եմ ապօրինությունն իրենց մաշկի վրա զգացած անձանց վրա, ովքեր այսօր ոչ միայն լուռ են, այլ գործուն մաս են կազմում այս ամենին։
Ի՞նչ ասել նրանց, ես չգիտեմ, երևի հայելու մեջ նայում են, իրենք իրենց ասում են»։

«Արցախը եղել և մնում է հայրենասեր յուրաքանչյուր մարդու սրտում»․ «Ապրելու երկիր» կուսակցություն (տեսանյութ)
110:18
Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»
3509:36
Արցախի հայաթափման 3-րդ տարելիցն է
2209:06
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
5808:24
«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
11600:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
11000:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
12000:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
11300:06