«Հայաստանի ներքաղաքական կյանքն սպառնում է Սամվել Կարապետյանի ներդրումներին». Հակոբ Բադալյան
![]() 767 Ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ., 23:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայաստանի ներքաղաքական կյանքն սպառնում է Սամվել Կարապետյանի ներդրումներին, որոնք արվել են Երևանի կրկեսի շենքի՝ փաստացի զրոյից կառուցելու ընթացքում: Հավանաբար հենց այդ պատճառով էլ Կարապետյանը կարծես թե առկախել է կրկեսի շինարարությունը, որը գրեթե պատրաստ է, բայց վերջին «շտրիխները» չեն արվում: Ամբողջ հարցն այն է, որ կրկեսի վրա կատարվող ներդրումը հետ բերելու համար պետք է կոմերցիա: Մինչդեռ, ներքաղաքական կյանքն ապահովում է գրեթե անվերջ անվճար կրկես: Էլ ո՞վ պետք է գնա մի կրկես, ուր մտնելու համար պետք է փող վճարել ու գնել տոմս: Ավելին, ներքաղաքական կյանքում ոչ միայն դու չես վճարում, այլ կարող են նույնիսկ քեզ վճարել՝ հետևելու համար: Պարզ է, որ Կարապետյանի ձեռք բերած կրկեսը կոմերցիոն տեսակետից դառնում է բավականին ռիսկային, ինչի պատճառով էլ թերևս գործարարը «ոտքը կախ է գցում»՝ շենքն ավարտին հասցնելու հարցում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
