«Հետևությունները թողնում եմ նրանց, ովքեր դեռևս շարունակում են հավատալ «խաղաղության դարաշրջանի» գալուստին». Սենոր Հասրաթյան
![]() 551 Երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ., 10:30 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը․ «Ուղիղ 28 տարի առաջ՝ 1994թ. մայիսի 16-ին, ՌԴ պաշտպանության նախարարի միջնորդությամբ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև հանդիպում, որի ընթացքում նախատեսվում էր ստորագրել մայիսի 17-ի՝ 00 ժամից ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին գրավոր փաստաթուղթ... Հատկանշական է, որ ինչպես այդ, այնպես էլ դրանից 26 տարի անց՝ 2020-ի նոյեմբերին, տակավին Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման շուրջ ստորագրված փաստաթղթերում արձանագրվեցին մի շարք կետեր, որոնք բովանդակությամբ գրեթե նույնն էին: Մասնավորապես՝ - ռուսական շուրջ 1800 հոգուց բաղկացած խաղաղապահ զորքերի տեղաբաշխում հակամարտության գոտում. - առաջնային գծից հակամարտ զորքերի հետքաշում, որից հետո չեզոք գոտում խաղաղապահ ուժերի 49 հենակետի տեղադրում. - առաջնային գծից հակամարտ կողմերի ծանր զինտեխնիկայի հետքաշում. - Աղդամ քաղաքում խաղաղապահ ուժերի շտաբի տեղաբաշխում՝ ռուսական գեներալի հրամանատարությամբ... Զուգահեռելով 1994-ի և 2020-ի մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ արձանագրումները, պարզ է դառնում, որ երկու դեպքում էլ Բաքուն կարողացել է ստեղծված իրավիճակից դուրս գալ շահած... 28 տարի առաջ՝ լինելով, գրեթե, ջախջախված վիճակում, նա ոչ միայն կարողացավ խուսափել վերջնական կապիտուլյացիայից, այլև չկատարեց փաստաթղթում տեղ գտած պահանջներից և ոչ մեկը, այդ թվում նաև՝ հրադադարի լիարժեք պահպանման պայմանները... Իսկ դրանից 26 տարի անց՝ այս անգամ արդեն մարտադաշտում, ինքը հասնելով հաջողության, ոչ միայն ստացավ ստորագրված փաստաթղթով նախատեսվածը, այլ նաև այն, ինչ նախատեսված չէր... ...Հետևությունները թողնում եմ նրանց, ովքեր դեռևս շարունակում են հավատալ «խաղաղության դարաշրջանի» գալուստին...»: Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
15501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20000:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
369Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
847Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
429Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1123Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1034Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
901Երեկ, 14:24
