«Վերջին շաբաթների իրարանցման մեջ շատերի ուշադրությունից վրիպեց մի շատ կարևոր որոշում». Վահե Դավթյան
![]() 396 Երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ., 18:12 Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Վերջին շաբաթների իրարանցման մեջ շատերի ուշադրությունից վրիպեց մի շատ կարևոր որոշում, որի մասին հայտարարեցին ՀՀ պսևդո-իշխանությունները: Խոսքն այս աշնանը Հայաստանում նիդերլանդա-բրիտանական Shell ընկերության բենզալցակայանների ցանցի ստեղծման մասին է: Որոշում, որի հիմքում դրված է առավելապես աշխարհաքաղաքական, քան կոմերցիոն նպատակ: Նախ՝ փարատեմ շատերի մտավախությունները կապված այս գործարքի արդյունքում Հայաստան ադրբեջանական նավթամթերքի ներկրման հետ: Ադրբեջանն ինքն ունի նավթավերամշակման խնդիր, իսկ երկրում գործող միակ նավթավերամշակման գործարանը չի մոդեռնիզացվել 1976-ից ի վեր: Արդյունքում Ադրբեջանում սպառվող նավթամթերքի զգալի մասը ներկրվում է: Լինելով նավթ արդյունահանող երկիր՝ Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ նավթադոլարների հսկայական հոսքն ուղղել սեփական արդյունաբերության զարգացմանը: Առավել ևս չի կարող անել դա այսօր, երբ գտնվում է «հաղթանակի» հսկայական բեռի տակ: Սակայն դա ամենևին չի նվազեցնում Հայաստան Shell-ի մուտքի ռիսկերն ու վտանգները: Այո՛, ընկերությունը տարիներ առաջ տնօրինել է ադրբեջանական «Ինամ» նավթագազային հանքավայրի 25%-ը, սակայն վաճառել է սեփական բաժնեմասն ու այսօր Ադրբեջանում գործում է բացառապես ավտոյուղերի սեգմենտում: Shell-ի մուտքը Հայաստան անհրաժեշտ է դիտարկել լիովին այլ համատեքստում: ՀՀ պսևդո-իշխանությունների վերջին շրջանում ակտիվորեն աշխատում են հայաստանյան էներգետիկ շուկայում ռուսական կապիտալի դիրքերի խարխլման ուղղությամբ, ինչը տեղավորվում ավելի լայն՝ որոշ արևմտյան մայրաքաղաքներում մշակված ռազմավարության մեջ: Հատկանշական է, որ վերջերս Երևանի ու Վաշինգթոնի կողմից ընդունված ռազմավարական երկխոսության հաստատման մասին հայտարարության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում էներգետիկ համագործակցությունը՝ հատկապես միջուկային էներգետիկայի ոլորտում: Ու դա այն պայմաններում, երբ ընդամենն ամիսներ առաջ ռուսական կողմը հայտարարել է Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու մասին ու առհասարակ ավանդաբար հանդիսանում է այս ոլորտում մեր առանցքային գործընկերը: Նույն տրամաբանության ներքո էլ Հայաստան է բերվում Shell-ը: Վերջինս, ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ պաշտոնապես լքեց ռուսաստանյան շուկան՝ վաճառելով բենզալցակայանների ցանցը, վերամշակման գործարանն ու դուրս գալով «Սախալին-2» նախագծից: Պարզ է, որ մուտք գործելով հայկական շուկա՝ Shell-ը չի համագործակցելու նաև «Ռոսնեֆտի» հետ, որն առայժմ շարունակում է հանդես գալ որպես Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գլխավոր մատակարար: Սա ոչ այլ ինչ է, քան Հայաստանում Մոսկվայի դիրքերի թուլացմանն ուղղված քայլ: Իսկ թե ինչով կարող է լրացվել Հայաստանից ռուսական գործոնի դուրսմղման արդյունքում ձևավորված վակուումը, կռահում ենք բոլորս»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

«ԱՄՆ-ն ժամանակավորապես հանել է իրանական նավթի վրա կիրառվող պատժամիջոցների մի մասը»․ Վարդան Ոսկանյան
11612:48
«ՀԷՑ-ի պետականացում, որպես էդպիսին, գոյություն չունի․ կա խլելու փորձ»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
16012:42
«ՀՀ էներգետիկայի «ապառուսաֆիկացման» արդյունքում կառաջանան անվտանգային նոր ռիսկեր»․ Վահե Դավթյան
25203:06
Ֆիցոն հայտնել է, որ Ուկրաինայի համար վարկը մնում է արգելափակված
64519.03.2026, 21:03
«ՀՀ-ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա»․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)
36719.03.2026, 16:00
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված ևս 7 վագոն
77919.03.2026, 09:45
Իրանն ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը
136618.03.2026, 19:08
Իսրայելի հարվածից և Իրանի սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել են
79318.03.2026, 18:42
