Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արի՛, որ գնա, գնա, որ ապրենք». Աշոտյանը կոչ է անում անհնազանդության ակցիաների

«Արի՛, որ գնա, գնա, որ ապրենք». Աշոտյանը կոչ է անում անհնազանդության ակցիաների
296
Երկուշաբթի, 16 մայիսի, 2022 թ., 21:41

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Հարգելի հայրենակիցնե՛ր,
Վաղն առավոտյան մեկնարկում է խաղաղ անհնազանդության նոր փուլը։
Եթե կարող եք և որոշել եք մասնակցել հակապետական ռեժիմի դեմ մեր հերթական գործողություններին, բայց դեռ չեք կազմակերպվել կամ ինքնակազմակերպվել, կարող եք միանալ ինձ և մեր համախոհների խմբին։
Կսպասեմ ձեզ վաղը 08:00-ին Ֆրանսիայի հրապարակում՝ Մաշտոցի պողոտայի դեպի Մատենադարան նայող եզրին, պարեկային ծառայության մեքենաների հարևանությամբ։
Արի՛, որ գնա։
Գնա, որ ապրենք։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան