««Մարտական խաչի» ասպետ-գնդապետին ասում է՝ ես էլ գնդապետ *** եմ»․ Սեյրան Օհանյան
![]() 1912 Չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ., 20:00 «Այսօր դեպքեր են տեղի ունենում, որ խելացի, նորմալ համարձակ իշխանություններն այդպես չէին վարվի։ Չեմ կարող չանդրադառնալ մի դեպքի․ Արցախյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչի» ասպետ- գնդապետը, որը կանգնած է մայթի վրա, ոստիկանն ասում է՝ սրան էլ բռնեք։ Գնդապետն ասում է՝ այդ ինչպե՞ս ես խոսում ինձ հետ, ես բանակի գնդապետ եմ։ Ի՞նչ է պատասխանում այս ոստիկանը, ասում է՝ ես էլ գնդապետ շինող եմ»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ պատմեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ շարունակելով․ «Այնուհետև, գցում են քացու տակ՝ կոշիկներով, ոտքերով հարվածում գլխին․ կողքից մեկն ասում է՝ ի՞նչ եք անում, չէ՞ որ նա Մարտակ խաչի ասպետ է, ոստիկանության մայորն ասում է՝ թո՛ւ, քո մարտական խաչի վրա, ու թքում է գնդապետի վրա»։ «Ուզում եմ ասել՝ նման մարդիկ պատերազմի դաշտից ճողոպրած մարդիկ են։ Ոստիկանության մայորը ումի՞ց ի՞նչ օրինակ պիտի վերցնի․ իր վախկոտ ղեկավարի՞ց, որը մուրճ է օդում ճոճում, որը որ ասում է՝ պառկեցրեք մարդկանց գետնի վրա։ Իր վախկոտ ղեկավարի՞ց, որը որ իր աթոռը պահում է և ասում՝ ես թքած ունեմ սահմանի վրա և բանակի վրա․․․»։ «Ձեր բոլորի անունից ուզում եմ ասել՝ լսի՛ր մայոր, դու ժողովրդի առաջ պատասխան ես տալու, մենք քո դեմքը գիտենք, քո ղեկավարի ճոճած մուրճը քո գլխին է ջարդվելու։ Եվ ես, իմ մարտական ընկերների անունից ասում եմ՝ ոտդ քամակից պոկելու ենք, ժամանակը գալու է»,- ասաց Օհանյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
