«ՀՀ-ում յուրաքանչյուր վատ իշխանության պահպանման երաշխավորը Մոսկվան է». Նարինե Մկրտչյան
![]() 286 Ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ., 23:36 Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «Հայաստանի հանրության շրջանում Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունը նոր փուլ է մտնում: Նմանօրինակ դիմակայության համար առիթներ միշտ էլ կարող են գտնվել այն հանրության մոտ, որը զուրկ է քաղաքական կողմնորոշիչներից և որի հանրային ընկալումները խիստ պարզունակ են: Նման հանրությունը չի հանդուրժում ամենասովորական այլակարծությունը, իսկ բազմակարծությունը համարում է քայքայիչ աղանդ: Նման հանրության մոտ ժողովրդավարության խնդիրներին նվիրված համաժողովները կարող են ընթանալ առանց բազմակարծության, առանց լրագրողների և փակ դռների հետևում: Հայաստանում Արևմուտք-Ռուսաստան դիմակայության խորացման պատճառը միայն առաջին հայացքից է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հայտարարությունը: Ի վերջո, ԱՄՆ-ը ՀՀ նախկին բոլոր կառավարությունների հետ աշխատել է, աշխատում է ներկա կառավարության հետ և աշխատելու է հաջորդ կառավարության հետ, եթե, իհարկե, Հայաստանը կարողանա պահպանել անկախ պետականությունը: Հայաստանում Արևմուտք-Ռուսաստան դիմակայության խորացման առաջին պատճառը թերևս այն է, որ Հայաստանի ռուսական ընդդիմությունն սկսել է մտահոգվել, թե իբր Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքական ուղղություն՝ վեկտոր է փոխում՝ հակվելով դեպի Արևմուտք և հեռանալով Ռուսաստանից: Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքական ուղղությունը չփոխեց ո՛չ աղետաբեր պատերազմի ժամանակ, երբ Մոսկվան Անկարայի և Ադրբեջանի հետ դավադրություն էին նյութում ընդդեմ Հայաստանի և Ղարաբաղի: Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքական վեկտոր չփոխեց, երբ ռուս խաղաղապահներին լցրեց Ղարաբաղ: Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքական վեկտոր չփոխեց, երբ իշխանության եկավ՝ շարունակելով Հայաստանը սեղմած պահել ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի ճիրաններում: Նիկոլ Փաշինյանն արևմտյան քաղաքական ուղղություն չի կարող փոխել նաև այն պատճառով, որ Արևմուտքը նրա համար նույնքան անարժեք է, որքան անարժեք է այն ամենը, որից նա առանձապես շատ բան չի հասկանում: Հայաստանի ռուսական ընդդիմության անհանգստության և Արևմուտք-Ռուսաստան դիմակայության սրացման պատճառն այն է, որ ընդդիմությանը թվում է, թե Արևմուտքն է Նիկոլ Փաշինյանի իշխանության երաշխավորը: Իրականում Հայաստանում յուրաքանչյուր վատ իշխանության պահպանման երաշխավորը միշտ էլ Մոսկվան է: Արևմուտք-Ռուսաստան այս դիմակայությունը Հայաստանում արհեստականորեն է հրահրվում, մանավանդ որ Հայաստանը դեռ կմնա ռուսական ուղեծրում: Մանավանդ որ, Հայաստանում արևմտականությունը մի ոտքով ռուսականության վրա է հենված: Հայաստանում Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունն իրական կարող է դառնալ միայն այն ժամանակ, երբ սկիզբ առնի Հայաստանի և հայ հանրության ապառուսականացումը: Հիմնական խնդիրը սա է. Հայաստանում ցանկացած քաղաքական փոփոխություն և յուրաքանչյուր հեղափոխություն անհեռանկար է, եթե փոփոխությունների հիմքում չի դրվում ՀՀ արտաքին քաղաքականության վերանայման և Հայաաստանի ապառուսականացման կարևոր խնդիրը»: Աղբյուրը` Նարինե Մկրտչյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
