«Փաշինյանն ամենաշահագրգռվածն է, որ այդ հավաքները շարունակվեն». Արման Բաբաջանյան
![]() 437 Երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ., 14:36 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Չի կարող պատահել, որ «ընդդիմության» կարկառունները չգիտակցեն, որ Երևանի կենտրոնում շաբաթներ տևող բողոքի ակցիաներով որքան են ուժեղացնում վարչապետ Փաշինյանի դիրքերը միջազգային ասպարեզում: Ստեղծված իրավիճակում, Փաշինյանն ամենաշահագրգռվածն է, որ այդ հավաքները շարունակվեն առանց ընդհատման, որովհետև բանակցային գործընթացի այս փուլում բողոքի ակցիաների ուղեկցումը Փաշինյանին հնարավորություն է տալիս միջազգային խաղացողների առջև հանդես գալ որպես ժողովրդավար և խաղաղասեր առաջնորդ, ով չի նահանջում իր հռչակած խաղաղության օրակարգից՝ նույնիսկ սեփական հանրության «ռադիկալ և ազգայնական» ուժերի ճնշման ներքո: Իհարկե, սրա ամենաբացասական կողմն այն է, որ այդ հավաքները, չնայած հայտարարված թվերին, Ռուսաստանի բացահայտ աջակցությանն ու ներդրված ֆինանսական միջոցներին, չափազանց սակավամարդ են, որն ի ցույց է դնում Հայաստանի հանրության չափազանց նվազ հետաքրքրությունն արցախյան հարցի և Արցախի ապագայի նկատմամբ: Մինչդեռ բոլորս ենք շատ լավ հասկանում, որ խնդիրն Արցախի մեջ չէ, այլ այդ հավաքի կազմակերպիչ զույգի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
