«Բաքվի հետ դեռ նախապատերազմական գաղտնի պայմանավորվածության ձևակերպումն է դա այսօր»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Տեղի է ունենում շատ պարզ բան. Բրյուսելում ընդունվում է պաշտոնական Երևանի պահանջը, որ ձևակերպված է որպես համաձայնություն Բաքվին՝ Արցախի հարցը չդիտարկել որպես տարածքային հարց, Հայաստանի տարածքային ամբողջականության հարց, անգամ՝ հայերի շահերին վնասող ու ոչ շահեկան, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանի կազմից դուրս լինելու ինքնորոշման հարց: Այլ համարել այն պարզապես Ադրբեջանի կազմում արցախցի հայերի «անվտանգ» բնակության հարց: Ընդամենը:
Այսինքն՝ մի բան, որ ինքնին անհեթեթ է: Ադրբեջանի կազմում ոչ մի գիտակից հայ արցախյան հողի վրա չի կարող ապրել: Չի ապրելու: Ինչպիսին էլ որ լինեն երաշխիքները: Երաշխիքների այդ գինը հայ ժողովուրդը լավ գիտե, որքան էլ որ հիմա լուռ հետևի իր սեփական գնդակահարության տեսարանին:
Երևանի՝ Բաքվի հետ դեռ նախապատերազմական գաղտնի պայմանավորվածության ձևակերպումն է դա այսօր: Եվ դարձյալ այսօր դա պաշտոնական Երևանի, այլ խոսքերով ասած՝ միջազգային հանրության աչքերում Հայաստանի պահանջն է: Եվ Եվրոպան չի կարող դրան դիմադրել և հայերից պահանջել, որ իրենք իրենց շահը պաշտպանեն:
ԱՄՆ դիրքորոշումը մի փոքր այլ է: Որպես համաշխարհային գերտերություն՝ Ամերիկան ուղղակի և ուղիղ շահեր ունի Հայաստանում և Արցախի հարցը ռուս-թուրքական սցենարով լուծելը նրա համար, մեղմ ասած, այնքան էլ ընդունելի չէ: Բայց անգամ ԱՄՆ-ը չի կարող հակառակել և ընդդիմանալ նրան, ինչ ուզում, անգամ պահանջում է Հայաստանը: Իսկ Հայաստանը պահանջում է ինքնաոչնչացվել՝ առայժմ հիմնականում Արցախի հատվածում:
Եվ ակնհայտ է, որ հիմա փրփուրը բերաններին Եվրոպային հայհոյելու են կեղծ հայրենասերները՝ նախկիններն ու նրանց տրիբունները: Ինչպես նաև չմտածողները:
Եվ ոչ ոք, ոչ ոք այդպես էլ չի հանդգնի ասել, որ հայ ժողովուրդն ստանում է այն, ինչ հանդուրժում է: Որ վերընտրելով, հանդուրժելով ու հիմա անկյանք հետևելով այս խայտառակությանը՝ ինքն է իրեն կործանման ուղարկողների իր ռեժիմին սեփական մահապատժի գնդակը մատուցում:
Եվրոպան անում է այն, ինչ իրենից պահանջում է Հայաստանը: Եվրոպան ընդամենը համաձայնում է նրան, ինչին իր լռությամբ և անգործությամբ հայ ժողովուրդն է համաձայնել և ընդառաջ է գնում նրան, ինչը հայ ժողովուրդը համարում է իր համար ընդունելի:
Եվ սա այն եզակի դեպքերից է, երբ լռությունն իրոք համաձայնության նշան է: Գիտակցի դա լռողը, թե ոչ»:

«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
017:42
«25 տարի է՝ Հայաստանը չի կարողանում դուրս գալ մոնիթորինգի տակից»․ Արթուր Դանիելյան
2417:24
«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և բարձրաստիճան այլ դիվանագետների
2717:18
««Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին»․ Արտակ Զաքարյան
3717:12
ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
5016:54
«Կալանքները, հետապնդումները, ճնշումները նկատելի են եղել Եվրոպայի խորհրդի համար»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5716:06
«Եկեղեցու դեմ պայքարը իրենց «բաժանիր, որ տիրես» գաղափարախոսության շարունակությունն է»․ Լիաննա Գասպարյան
6115:30
«Այս ՔՊ-ական կինը միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
7014:30