ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին՝ հարց ու պատասխանի միջոցով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԽ գրասենյակի տրամադրած հարցերն ու պատասխաններն ամբողջությամբ։
«Հարց – ԵՄ խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, և Հայաստանի տարբեր մասերի միջև Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ: Կպարզաբանե՞ք, թե Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին քննարկումը ինչի մասին է:
Պատասխան – Խոսքն այն մասին է, որ օրինակ Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան:
Հարց – Իսկ Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչու՞ պիտի օգտագործվի Նախիջևանի տարածքը:
Պատասխան – Դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջևանով: և հետո՝ քննարկվող թեման տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, և գոյություն ունեցող բոլոր կոմունիկացիաների բացման և գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի: Քննարկումները տեղի են ունենում հենց այս տրամաբանությամբ: Հիշեցնեմ, որ նույն համատեքստում քննարկվում է նաև Հայաստանի Հանրապետությունից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն և Ադրբեջանի արևելյան հատվածներով դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը»:

«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
7913:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
11708:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
165Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
333Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
41507.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
82607.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
50106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
66704.11.2026, 16:12