Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Կալանքը ճնշման միջոց դարձնելն անհամատեղելի է ժողովրդավարական և եվրոպական արժեքների հետ»․ Վիկտոր Մնացականյան

«Կալանքը ճնշման միջոց դարձնելն անհամատեղելի է ժողովրդավարական և եվրոպական արժեքների հետ»․ Վիկտոր Մնացականյան
72
Այսօր, 15:06

«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժողովրդավարության Բաստիլ
Խորապես ցավում եմ Արսեն Գևորգյանի մահվան համար։ Ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին, Ստեփանավան համայնքին և «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Համայնքը կորցրեց իր ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստ մարդու։
Ընտրություններից օրեր առաջ ընդդիմադիր թեկնածուի կալանավորումը, ապա կալանքի տակ մահը պահանջում են անկախ, անաչառ և հրապարակային քննություն՝ սկզբից մինչև վերջ։ Պետք է պարզաբանվեն թե գործի և կալանքի հիմնավորումները, թե հնարավոր քաղաքական շարժառիթները, թե պահման պայմաններն ու բուժօգնության ժամանակին տրամադրումը։ Յուրաքանչյուր պատասխանատուի՝ Քննիչից ու Դատախազից մինչև կալանքի որոշում կայացրած դատավոր և Քրեակատարողական Համակարգի Պաշտոնյա, գործողություններն ու անգործությունը պետք է ստանան իրավական գնահատական։
Կոչ եմ անում Ազգային ժողովի Մարդու Իրավունքների հանձնաժողովին նախաձեռնել հանրային լսումներ՝ իրավապաշտպանների և հասարակության լայն մասնակցությամբ։ Եվրոպական ու միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կառույցների ուշադրությունն եմ հրավիրում այս և ցավոք արդեն Հայաստանում կրկնվող այլ դեպքերի վրա։
Կալանքը ճնշման միջոց դարձնելն անհամատեղելի է ժողովրդավարական և եվրոպական արժեքների հետ։ Այս ողբերգությունը չպետք է մնա անպատասխան․ այն պետք է դառնա իրական փոփոխության շրջադարձային կետ Հայաստանի Արդարադատության համար»։