«Անասելի ցավ է, որ այսպիսի երիտասարդ, ավյունով լեցուն մարդիկ զրկվում են կյանքից»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Հայաստանում ևս մեկ քաղբանտարկյալի մահ գրանցվեց։ Արսեն Գևորգյանի մահը կանխելու հնարավորության և նրա կյանքի անվտանգության ապահովման համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները:
Արսենն ընդամենը 46 տարեկան էր։ Առաջադրվել էր Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու։
Անասելի ցավ է, որ այսպիսի երիտասարդ, հայրենասեր, ավյունով լեցուն մարդիկ զրկվում են կյանքից։
Ես և գործընկերներս տարիներ շարունակ բարձրաձայնում ենք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող անմխիթար վիճակի, բժշկական պատշաճ սպասարկման, անհրաժեշտ դեղորայքի և մարդկային արժանապատիվ պայմանների բացակայության մասին։
Քրեակատարողական հիմնարկը չպետք է վերածվի մի վայրի, որտեղ մարդը զրկվում է ոչ միայն ազատությունից, այլև առողջությունը պահպանելու և ապրելու տարրական հնարավորություններից։
Բայց այս ամենից զատ՝ կա մեկ այլ՝ շատ ավելի մտահոգիչ հարց՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների, կալանավորումների և քաղբանտարկյալների խնդիրը։
Մինչև ե՞րբ են շարունակվելու քաղաքական հալածանքները, և ո՞վ է պատասխան տալու դրանց հետևանքների համար։
Ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի հետևանքով տեղի ունեցավ նաև Փարաքարի համայնքապետի սպանությունը։ Կյանքից զրկվեց մի մարդ, որն ուներ իր համայնքի բնակիչների բացարձակ վստահությունն ու աջակցությունը։
Այլևս լռելու տեղ չկա։ Այս ամենի հանդեպ մեր լռությունն ու հանդուրժողականությունը կարող են արժենալ նոր մարդկային կյանքեր։ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին։
Ո՞վ է պատասխանատու կալանավայրում մարդու կյանքի և առողջության անվտանգության համար։ Ո՞վ է պատասխան տալու, եթե պարզվի, որ հնարավոր էր կանխել այս մահը։
Օր չկա, որ մահ ու աղետ չբերեք մեր երկրին: Ութ տարի է՝ արյուն եք տենչում: Հեռացե՛ք, որ ԱՊՐԵՆՔ:
Անասելի ցավ է։ Խորին ցավակցություններս Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին»։

«Կքննարկվի ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը»․ Լավրով
915:48
«Սկսվել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց». Հակոբ Բադալյան
5515:30
«Անասելի ցավ է, որ այսպիսի երիտասարդ, ավյունով լեցուն մարդիկ զրկվում են կյանքից»․ Գառնիկ Դանիելյան
5915:18
«Կալանքը ճնշման միջոց դարձնելն անհամատեղելի է ժողովրդավարական և եվրոպական արժեքների հետ»․ Վիկտոր Մնացականյան
7015:06
ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել
7415:00
«Այս իշխանությունը պատմության մեջ մնալու է՝ կալանքը ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ մահակ դարձնելով»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
6714:54
«Պետք չէ մեղադրել իշխանություններին՝ մարդկանց կալանավորելու համար»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
7714:48
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի փորձագետները քննարկել են Ճապոնիայի հետ համագործակցության հեռանկարները
15314:25