ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել. «Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը, ով Ստեփանավանի ավագանու հոկտեմբերի 25-ի ընտրություններում գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը։ Նա կալանավորվել էր քվեարկությունից չորս օր առաջ։ Հայ ազգային կոնգրեսն իր խորին ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և կուսակիցներին։
Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը:
Հայ ազգային կոնգրեսը վճռականորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատած ահաբեկչական «ժողովրդավարության» մոդելը, որի պայմաններում հիմնական ընդդիմադիր ուժերը ընտրություններից առաջ ենթարկվում են հալածանքների ու կալանավորումների, քարոզարշավի և քվեարկության ընթացքում՝ վարչական ճնշումների ու ապօրինությունների, իսկ ընտրություններից հետո՝ նոր բռնաճնշումների։ Երբ իշխանությունն իրավապահ մարմիններն օգտագործում է քաղաքական մրցակիցներին ճնշելու համար, այն սահմանափակում է նաև քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը։ Այս քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը քայլ առ քայլ տանում է դեպի բռնապետություն։
Սա նաև հստակ ազդակ պետք է դառնա մեր ժողովրդի և հանրության համար: Պետք է անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները և հարձակումները ժողովրդավարական ազատությունների դեմ, պատժել հակաժողովրդավարական և ապօրինի արարքներ գործած բոլոր պատասխանատուներին։
Հալածանքների ենթարկվող յուրաքանչյուր քաղաքական ուժի՝ ազատորեն գործելու և ընտրություններին մասնակցելու իրավունքի պաշտպանությունը բոլորիս գործն է»:

«Կքննարկվի ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը»․ Լավրով
915:48
«Սկսվել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց». Հակոբ Բադալյան
5515:30
«Անասելի ցավ է, որ այսպիսի երիտասարդ, ավյունով լեցուն մարդիկ զրկվում են կյանքից»․ Գառնիկ Դանիելյան
5915:18
«Կալանքը ճնշման միջոց դարձնելն անհամատեղելի է ժողովրդավարական և եվրոպական արժեքների հետ»․ Վիկտոր Մնացականյան
7015:06
ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել
7415:00
«Այս իշխանությունը պատմության մեջ մնալու է՝ կալանքը ընդդիմախոսների նկատմամբ պատժիչ մահակ դարձնելով»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
6714:54
«Պետք չէ մեղադրել իշխանություններին՝ մարդկանց կալանավորելու համար»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
7714:48
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի փորձագետները քննարկել են Ճապոնիայի հետ համագործակցության հեռանկարները
15314:25