Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է երկաթե ամրանների վրա և մահացել

448
Երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ., 21:48
Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային 136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածն Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Անդրանիկ Քեշիշյանն էր:
Նա աշխատում էր նշված շինարարարությունում և երկրորդ հարկի բարձրությունից ընկել է ներքև, հայտնվելով երկաթե ամրանների վրա: Նրան այնտեղից դուրս են բերել շինարարության մյուս աշխատակիցները և ահազանգել են շտապօգնություն: Ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Եմենի շուկային Սաուդյան Արաբիայի հասցրած ավիահարվածի հետևանքով 14 մարդ է զոհվել
6311:19
«Ձեր մատը մի՛ բարձրացրեք. կգոռամ ոնց հարմար ա». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6110:42
Երևանում շտապօգնության բժիշկները, ժամանելով կանչի վայր, արձանագրել են 1 ամսական աղջնակի մահը
6810:18
Ոստիկանները ձերբակալել են ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի չորս մասնակցի
13400:18
Փլուզում՝ Երևանում
159Երեկ, 20:00
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի
361Երեկ, 18:43
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով 46 զոհ կա (տեսանյութ)
399Երեկ, 14:07
Սերբիայում դեռահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանի վրա (տեսանյութ)
382Երեկ, 13:25