«Մենք գտնվում ենք կովկասյան նոր ճակատի բացման նախաշեմին». Սենոր Հասրաթյան
![]() 414 Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ., 20:24 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Զարգացումները, որ այսօր տեղի են ունենում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հակառակ «խաղաղության դարաշրջանի» մասին վերջին ժամանակաշրջանում անընդհատ բարբաջող իշխանական քարոզիչների և վերջիններիս մերկապարանոց հավաստիացումներին միամտորեն հավատացող բազմահազար քաղաքացիների «լավատեսությանը», համառորեն հուշում են տարածաշրջանային նոր ու ավելի մեծ բախումների մասին... Խնդրի առանձնահատկությունը կայանում է հատկապես նրանում, որ դրանց վերասանձազերծմամբ հետաքրքրված են ոչ թե Ադրբեջանը, կամ առավել ևս Հայաստանը, այլ մի երրորդ ուժ, որը, առերես ողջունելով կողմերի միջև երկարատև խաղաղություն հաստատելու շուրջ ձեռք բերվող պայմանավորվածությունները, իրականում հետաքրքրված է «կրակից շագանակ հանել» այլոց ձեռքերով, իսկ ավելի ստույգ՝ մեր ու մեր թշնամի հարևանների... Ստեղծված իրավիճակը համակողմանի վերլուծելու դեպքում մտածող հայի համար պարզ կդառնա, որ մենք գտնվում ենք ոչ միայն ՄԵԾ պատերազմի, այլև այդ պատերազմում՝ երրորդ ուժի շահերով պայմանավորված, կովկասյան նոր ճակատի բացման նախաշեմին... Ասել է թե՝ մենք իրականում հայտնվել ենք աշխարհաքաղաքական ծանր ու անկանխատեսելի այնպիսի զարգացումների կիզակետում, որտեղից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու համար, պարտադրված ենք օր առաջ ազգովի ձերբազատվել օտարի շահերին ծառայող այն իշխանություններից, որոնք մեզ հասցրել են այս վիճակին... Հակառակ դեպքում հետևանքները լինելու են ավելի դաժան ու անուղղելի, քան եղավ 44-օրյա պատերազմի արդյունքում... Հ. Գ. Խոսքս ուղղված էր բոլոր նրանց, ովքեր ՄՏԱԾԵԼՈՒ ունակություն ունենալով հանդերձ՝ դեռևս շարունակում են անհաղորդ մնալ Հայրենիքի փրկության համար ոտքի ելած մեր հազարավոր քաղաքացիների ազնիվ մղումներին»: Աղբյուրը` Սենոր Հասրաթյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
