«Իր դեմ ապացույցների այսքան մեծ քանակություն շռայլող պաշտոնատար անձ քիչ է հանդիպում». Տարոն Սիմոնյան
![]() 319 Շաբաթ, 28 մայիսի, 2022 թ., 00:06 Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Ադրբեջանի նախագահն այսօր Կովսականում ևս մեկ անգամ հայտարարել է, որ միջազգային իրավունք չկա (որովհետև մարսեց դրա ակնհայտ կոպիտ խախտումները) և որ ինքն այսուհետ ևս հարցերը պետք է լուծի ուժի գործադրման միջոցով (որովհետև դեռ քրեական հետապնդման չի ենթարկվել միջազգային հանցագործությունների համար)։ Իր դեմ ապացույցների այսքան մեծ քանակություն շռայլող պաշտոնատար անձ քիչ է հանդիպում միջազգային հարաբերություններում։ Մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները, հուսով եմ, այս ընթացքում խաղաղության պատրանքների մեծարմամբ չեն զբաղվում, այլ՝ ինքն իր դեմ «ցուցմունք» տվող հանցագործի քանակական ու որակական ապացույցները հավաքելով։ Մարդ էս, մեկ էլ տեսար պետք եկավ բանակցությունների ընթացքում, միջազգային դատական ատյաններում, Արցախի հարցի հայանպաստ լուծման գործում կամ առանձին հայ զինվորներին, որ առանց խղճի խայթ զգալու «էն աշխարհ» կճանապարհեն մեծաբերան հանցագործին»։ Աղբյուրը` Տարոն Սիմոնյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
