Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն են տարածել
![]() 1704 Ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ., 21:30 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները կոչ-հայտարարություն են տարածել Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ. «Հարգելի՛ հայրենակիցներ, Բուն քաղաքական գործընթացներին մասնակցելուց և օրենքով սահմանված կարգով մեր պարտականությունները կատարելուց բացի՝ բոլորս պետք է հետևողականորեն աշխատենք հանուն մեր միասնական հայրենիքի անվտանգության ապահովման, զարգացման իրավական հասարակության կայացման և արդարադատության հաստատման ուղղությամբ։ Պարտավոր ենք աջակցել այն անհատներին, ովքեր մշտապես արցախահայության կողքին են, իրենց հայրենանվեր գործունեությամբ ու աշխատանքով հսկայական ներդրում են ունենում Արցախի զարգացման, անվտանգության ապահովման, հզոր հայրենիքի կառուցման գործում։ Արցախին ուղղված բազմաթիվ ծրագրերում իր ակտիվ մասնակցությունն ունեցող նվիրյալ հայորդիներից մեկը՝ հասարակական գործիչ Ավետիք Չալաբայնն այժմ գտնվում է անազատության մեջ։ Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հանգամանքով և ծանոթ լինելով Ավետիք Չալաբյանի գործունեությանը, մասնագիտական ու անձնային որակներին, վստահեցնում ենք, որ նրա ազատ արձակումը որևէ կերպ չի խոչընդոտի արդար քննության ընթացքին։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Ավետիք Չալաբյանի նկատմամբ կայացված որոշման փոփոխությամբ, ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և շարունակել իրականացնել օրենքի տառին համապատասխան անաչառ քննություն։ Արցախի ԱԺ պատգամավորներ՝ 1. Հարությունյան Արթուր «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար 2. Ավանեսյան Էլենորա «Ազատ հայրենիք- ՔՄԴ»խմբակցության քարտուղար 3. Բաղունց Գագիկ «Միասնական հայրենիք»խմբակցության ղեկավար 4. Բաղդասարյան Դավիթ «Միասնական հայրենիք» խմբակցության քարտուղար 5. Արթուր Մոսիյան «ՀՅԴ» խմբակցության ղեկավար 6. Դավիթ Իշխանյան «ՀՅԴ»խմբակցության անդամ 7. Դավիթ Գալստյան«Արդարություն» խմբակցության ղեկավար 8. Հակոբյան Մետաքսե«Արդարություն» խմբակցության քարտուղար 9. Մելքումյան Դավիթ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար 10. Ստեփանյան Գեղամ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար»: Աղբյուրը` Արցախի Հանրապետության Ազգային ժողով |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
