Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի
![]() 277 Կիրակի, 29 մայիսի, 2022 թ., 16:36 Վրաստանի «Առաջին ալիք»-ը հայտնում է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վաղը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի։ Օրբելիանիների պալատում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Վահագն Խաչատրյանը դեմ առ դեմ կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Նախատեսվում է նախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպումներ՝ պատվիրակությունների ուղեկցությամբ, մամուլի համար համատեղ հայտարարություններով։ Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ։ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար մղվող պայքարում զոհված հերոսների հուշակոթողին և կհարգի նրանց հիշատակը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
