Նեպալում անհետացած ուղևորատար ինքնաթիռի անկման վայրը հայտնի է

Նեպալյան Tara Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռի վթարի մոտավոր վայրը հայտնաբերել են Նեպալի իշխանությունները, հայտնում է Reuters-ը։ Նշենք, որ ինքնաթիռն անհետացել էր թռիչքից անմիջապես հետո:
Տեղի պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Մանապատի լեռան ստորոտին մոտ գտնվող գյուղի բնակիչները Լյանկու Խոլա գետի ակունքի մոտ այրվող ինքնաթիռ են տեսել։
Փրկարարներն արդեն մեկնել են այնտեղ։
Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչությունը մասնագետներ է ուղարկել ենթադրյալ կործանման վայր, սակայն նրանք հայտնել են, որ որոնողական աշխատանքները խոչընդոտվել են մառախուղի և դժվարանցանելի տեղանքի պատճառով։
Միաժամանակ ավիաընկերության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ հրդեհը, որը նկատել են տեղի բնակիչները, կարող է սովորական հրդեհ լինել՝ կազմակերպված, օրինակ, հովիվների կողմից։
Ուստի, դեռևս հստակություն չկա, որ հենց այնտեղ է կործանվել ինքնաթիռը։
Պոխարա քաղաքից օդ բարձրացած և մի քանի րոպե անց անհետացած ինքնաթիռում եղել են Հնդկաստանի, Նեպալի և Գերմանիայի քաղաքացիներ՝ 19 ուղևոր և անձնակազմի 3 անդամ։

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
4912:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
7011:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
15300:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
167Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
389Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
220Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
395Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
157Երեկ, 15:30