ԵՄ՝ նավթի էմբարգոյի բանակցությունները ծանր են ընթանում

ԵՄ-ի բանակցությունները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների, ներառյալ՝ նավթի էմբարգոյի վերաբերյալ, բարդ են, Բրյուսելում լրագրողներին ասել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը:
«Երկուշաբթի օրը տեղի կունենա մշտական ներկայացուցիչների կոմիտեի նոր նիստը»,- ասել է նա։
Նշվում է, որ կողմերը դեռ շատ տեխնիկական խնդիրներ ունեն։ Մինչ օրս չի հաջողվել համաձայնության գալ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։
Եվրոպական բարձրաստիճան աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՄ-ն շարունակում է դիտարկել Ռուսաստանի դեմ ուղղված բոլոր նոր սահմանափակող միջոցները՝ որպես միասնական փաթեթ։
ԵՄ երկրներն արդեն պատժամիջոցների հինգ փաթեթ են ներկայացրել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի դեմ պատերազմ հրահրելու համար։ Առաջիկա վեցերորդ փաթեթի շրջանակներում ԵՄ-ն դիտարկում է ռուսական նավթից հրաժարվելու հնարավորությունը։ Միության որոշ երկրներ, մասնավորապես՝ Հունգարիան, արգելափակում են դրա ընդունումը՝ վախենալով իրենց տնտեսությունը ծանր վիճակում դնելուց։
Եվրոհանձնաժողովը մարտին առաջարկել է Եվրոմիության համար հատուկ պլան մշակել, որը կարող է երկու երրորդով, այսինքն՝ մոտ 100 միլիարդ խորանարդ մետրով նվազեցնել ռուսական գազի պահանջարկը 2022 թվականին։ Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մայիսի սկզբին ասել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջիկա վեցերորդ փաթեթի շրջանակներում հանձնաժողովը կառաջարկի փուլային արգելք ռուսական նավթի բոլոր տեսակի ներմուծումների համար:

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
7219:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
454Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
186Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
220Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
26305.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
23605.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
51702.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
51302.10.2026, 16:06