«Ես վարդագույն ակնոցներով չեմ նայում իրականությանը»․ Արտակ Բեգլարյան
![]() 395 Երկուշաբթի, 30 մայիսի, 2022 թ., 22:18 «Մենք որևէ բանակցությունների դեմ չենք։ Պետք է ընդգծել, որ բանակցությունը, երկխոսությունը միշտ շատ ավելի կարևոր է և արդյունավետ կարող է լինել, քան պատերազմը։ Բայց շատ կարևոր է ընկալել, թե բանակցություններն ինչ նպատակով, ինչ ռազմավարությամբ և ինչ բովանդակությամբ են տեղի ունենում»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ օգտատիրոջ հարցին, ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ «Այստեղ դեռևս հարցեր կան, որ պետք է պարզաբանվեն երկկողմանիորեն և պետք է հասկանանք, թե բանակցությունները ո՞ւր են տանում մեզ և հայ ժողովրդին»,-ասաց նա։ «Ես վարդագույն ակնոցներով չեմ նայում իրականությանը, և, իմ կարծիքով, Արցախի կարգավիճակը շատ արագ լուծվող հարց չէ։ Այս իրավիճակը, խոշոր առումով երկար է պահպանվելու, և կարգավիճակը նույնպես երկար ժամանակ չի կարգավորվելու, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէ հակամարտության կարգավորմանը, այլ ցանկանում է դատարկել Արցախը բոլոր հայերից և գնալ ամբողջական պարտության հայ ժողովրդի և ոչ միայն Արցախի Հանրապետության»։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
