«Արցախի 2021 թվականի բյուջեի 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը»․ Փաշինյան

«2020 թվականի նոյեմբերից հետո Արցախում իրականացրել ենք 136 մլրդ դրամի ծրագիր։ 120 մլրդ դրամ է հատկացվել 2021 թվականի ընթացքում Արցախի հետ կապված ծրագրերով»,- այսօր՝ ԱԺ-ում Բյուջե-2021-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2019 թվականին Արցախի բյուջեն, որը ամենաբարձրն է եղել, կազմել է 117,9 մլրդ դրամ, որից 57,8 մլրդ դրամը Հայաստանից է վճարվել։ 2021 թվականին եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրամը ՀՀ վճարած գումարն է։ ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով աջակցություն չի ցուցաբերել Արցախին։ 2021 թվականին ՀՀ աջակցությունն Արցախին աճել է 122%-ով կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48%-ով կամ 45 մլրդ դրամով։ 2021 թվականի Արցախի բյուջեի 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ նման ծրագրերն Արցախում շարունակվում են։

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
619:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
447Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
182Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
217Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
26105.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
23505.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
51602.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
51202.10.2026, 16:06