«Նա շատ ավելի խորամանկ է, քան կարող ենք պատկերացնել». Արթուր Ղազինյան
![]() 506 Երեքշաբթի, 31 մայիսի, 2022 թ., 15:06 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․ ««Սրանք դեբի՞լ են, թե՞ դավաճան» գոյաբանական բնույթի հարցի պատասխանը դեռ չունի համընդհանուր համաձայնություն: Հասարակության մի մասը վստահ է, որ տեղի է ունեցել պատմական մասշտաբի պետական դավաճանություն, օրնիբուն պայքար է մղում թուրքամոլ դավաճանների դեմ: Իսկ մյուս մասը կարծում է, թե սրանք կատարյալ դեբիլ են, հարիֆ, ում գլխին նախկինները կոտրեցին «վաղուց ծախած» Արցախը: Նրանք համակերպվել են այս վիճակի հետ, տեղավորվել են իշխանական համակարգում և օգտվում են դրա բարիքներից: Իսկ ո՞րն է իրականությունը: Եթե մինչև 2021-ի հունիսի 20-ը դեռ կարելի էր բերել որոշակի փաստարկներ «խեղճ հարիֆի գլխին կոտրելու» հիպոթեզը հիմնավորելու համար, ապա դրանից հետո դա այլևս անհնար է: Ընտրություններից հետո, ստանալով «պողպատե մանդատ», նիկոլ փաշինյանն անցավ Արցախի և Հայաստանի վերաբերյալ անթաքույց թուրքամետ վարքագծի՝ բացահայտ հայտարարելով, որ Արցախը երբեք չի եղել հայկական, որ Ղարաբաղը մեր համար ոչ թե տարածք է, այլ իրավունք, մեր խնդիրն է երաշխավորել Ղարաբաղի հայերի անվտանգությունը, Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, Սև լճի 30%-ի համար կռիվ չենք անելու, սարի գլխին տարվա կեսը ձյուն է, անկլավների հարցն օրակարգում է, ու այսպես շարունակ: Համադրելով մինչ պատերազմը, պատերազմի ընթացքում և դրանից հետո նիկոլ փաշինյանի վարքագիծը, ընդունված որոշումները, կատարած քայլերն ու արված հայտարարությունները կարելի է գալ մեկ հաստատուն եզրակացության. նիկոլ փաշինյանն ու իրեն ծառայող խմբակը ոչ մի պարագայում չեն կարող դեբիլ լինել, նա շատ ավելի խորամանկ է, նենգ ու դավադիր, քան կարող ենք պատկերացնել: Նա թուրքական շահին ծառայող, լավ պարապացրած և հմուտ պետական դավաճան է...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
