Փողոցային ակցիաների հետ կապված փոքրիկ ինստրուկցիաներ են կազմվել․ «Հրապարակ»
![]() 164 Չորեքշաբթի, 01 հունիսի, 2022 թ., 09:20 «Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին հայացքից՝ ընդդիմության գործողություններն անկազմակերպ են եւ ինքնաբուխ։ Անգամ կարող է թվալ, թե որեւէ ծրագիր չկա դրանց հիմքում, սակայն իրականում ընդդիմությունն ունի գաղափարախոսների եւ կազմակերպիչների խումբ, որն աշխատում է դրանց բովանդակության վրա, եւ միջոցառումների կազմակերպումն էլ իրականացվում է կոնկրետ ժամանակացույցի ու սխեմայի շրջանակներում։ Անգամ պայքարի «գործիքակազմ ու վարքագիծ» կա մշակված։ Մեզ պատմեցին, որ փողոցային ակցիաների հետ կապված՝ փոքրիկ ինստրուկցիաներ են կազմվել։ Օրինակ, ասված է, որ ակցիայի մասնակիցները չվիճեն ոստիկանների եւ դժգոհ կամ սադրող քաղաքացիների հետ։ Հակառակը՝ սիրալիր լինեն եւ հարգալից տոնով բացատրեն անհնազանդության ակցիաների իմաստը։ Հանձնարարվել է, որ ճանապարհները փակելիս ուշադիր լինեն եւ անհրաժեշտության դեպքում արագ բացեն ճանապարհը, եթե շտապօգնության մեքենա է անցնում։ Եթե որեւէ վայրում անհնար է ակցիա անել, ապա արագ վերակազմակերպվեն եւ ակցիայի վայրը փոխեն։ Նաեւ ակցիան սկսելուց հետո լայվերով տեղեկացնեն դրա մասին ու կոչ անեն մարդկանց՝ միանալ իրենց։ Առհասարակ՝ բարձրախոսներով անընդհատ հաղորդակցվել անցորդների, տներից հետեւողների հետ եւ կոչ անել, որ պասիվ դիտորդի կարգավիճակից դուրս գան ու միանան իրենց՝ հայրենիքի փրկությունը դա է պահանջում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
