«Ընդդիմադիր ուժերից ոչ մեկը չի հայտարարում, որ իշխանության գալուց հետո նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան չեղյալ կհամարի». Ոսկան Սարգսյան
![]() 235 Հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ., 02:12 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ասում են՝ Նիկոլ Փաշինյանին ժողովուրդն է ընտրել։ Նախ՝ նրան ողջ ժողովուրդը չի ընտրել, այլ՝ 688 հազար ընտրող։ 2021-ի հունիսի 20-ի ընտրությունները կեղծված են եղել, քանի որ Նիկոլ Փաշինյանը, ձևականորեն հրաժարվելով վարչապետի պաշտոնից, իրականում չհրաժարվեց վարչական ռեսուրսների օգտագործումից՝ մնալով վարչապետի պաշտոնակատար։ 1 մլն 280 հազար ընտրողների պայմաններում 109 հազարի անձնագրեր չեն աշխատել։ Ի դեպ, ընդդիմությունը չբողոքարկեց ընտրությունների արդյունքները, ինչը մտածելու տեղիք է տալիս։ Եթե նույնիսկ համարենք, որ ժողովուրդն է ընտրել Փաշինյանին, ժողովուրդն ընտրել էր նաև Հիտլերին, Մուսոլինիին, Սադամ Հուսեյնին և այլոց, սակայն նրանց ճակատագիրը վատ ավարտ ունեցավ։ Դրսի այն հզոր կենտրոնները, ովքեր ներսի ազդեցիկ գործակալների միջոցով, թավշյա հեղափոխություն կոչված քաղաքական թատրոնով 2018-ին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեցին, այժմ շարունակում են նրան սատարել, քանի դեռ նա կամ իր իշխանության պաշտոնյաները չեն ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, սահմանագծման և սահմանազատման անվան տակ Ադրբեջանին նոր, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ հանձնելու, Մեղրիով միջանցքը տրամադրելու պայմանագիրը։ Ժողովրդին խաբելու համար այն կկոչվի խաղաղության պայմանագիր։ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է շահում, մտածելով, որ արտաքին քաղաքական իրավիճակ կփոխվի կամ այլ բան տեղի կունենա։ Ցավն այն է, որ ընդդիմություն համարվող քաղաքական ուժերն իրական հնարավորություն ունենալով 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո իշխանությունից հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, դա չարեցին, կարծում եմ՝ դա չարեցին դրսի կենտրոնների թելադրանքով։ Ընդդիմադիր ուժերից ոչ մեկը չի հայտարարում, որ իր իշխանության գալուց հետո նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան չեղյալ կհամարի. իրականում՝ մեծ տերությունները դա թույլ չեն տա։ Հայաստանը նման է Լիբանանին, որի քաղաքական դաշտը հզոր պետությունների կողմից ֆինանսավորվում, վերահսկվում է»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
