«Այն, որ դուք ունեք մի քանի հարյուր կամ հազար աջակից, դեռ չի նշանակում՝ դուք ժողովուրդն եք». Կարեն Անդրեասյան
![]() 237 Հինգշաբթի, 02 հունիսի, 2022 թ., 15:54 «Չեմ հիշում որևէ պատգամավորի, որ ցանկություն է ունեցել հանդիպելու, մերժել ենք: Եթե խոսքը գնում է ընդդիմադիր ակցիայի մասին, որի արդյունքը լինում է վախեցնելով, կամ շանտաժով, կամ դուռը ջարդելով ներս մտնելուն, դրա համար կան իրավապահ մարմիններ, որ, հուսով եմ, կպաշտպանեն մեր պետական կառույցները»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության ակցիաներին՝ ասել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Հիշեցնենք՝ նախօրեին «Դիմադրություն» շարժումը նախարարությունների շենքի մոտ էր, պատգամավորները պահանջում էին հանդիպում՝ պարզելու նախարարների դիրքորոշումը՝ Արցախի հարցում: «Ինչ վերաբերում է Արցախին հարցին, էսպես պարզունականացնել զգայուն հարցն ու փողոցում հայրենասիրական պահանջներ դնել, որ բոլորս ասենք՝ Արցախի կարգավիճակը հենց հիմա ինչպիսին պիտի լինի, ինձ թվում է՝ արցախցիները էնքան իմաստուն են, որ կհասկանան՝ դա արցախասիրություն չէ»,- ասել է Անդրեասյանը: «Տեսա, նախարարներին հարցնում են՝ դուք մեր ու ժողովրդի հետ եք, թե՞ դեմ եք. ուզում եմ ասել՝ հարգելինե՛րս, ես ժողովրդի հետ եմ, բայց ես չեմ գտնում, որ դուք ժողովրդի հետ եք, որովհետև ժողովուրդն արտահայտել է իր կամքը 2021թ. ընտրություններին: Այն, որ դուք ունեք մի քանի հարյուր կամ հազար աջակից, դեռ չի նշանակում՝ դուք ժողովուրդն եք, ու եթե մենք էլ ձեզ հետ չենք քաղաքականապես, ուրեմն ձեր դեմ ենք կամ ժողովրդի»,- շարունակել է պաշտոնյան՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
