«Ո՞վ է այդ մոնոպոլ և գերշահույթ ստացող կազմակերպության սեփականատերը». Գրիգորյան

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի գրառումը․ «Անչափ կարևոր, եթե դու տնտեսվարող ես, կամ որևէ կերպ առնչություն ես ունենալու հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող անկանխիկի մասին օրենքի հետ։
Տիգրան Քեյանի իրագործմամբ, որոշեցինք նամակ հղել ՊԵԿ-ին և ԿԲ-ին՝ հարցնելով՝ հնարավո՞ր է արդյոք անկանխիկ գործարքները կատարել էլեկտրոնային դրամապանակներով և այլևս պարտադրված չլինել քարտերով և պոս տերմինալներով գործարք կատարել։ Մի քանի ամիս անց, այդպես էլ նամակի պատասխանը չստանալով, այսօրվա կառավարության նիստում ականատես եղանք պրն Երիցյանի առաջարկին, որով օրենքում փոփոխություն է արվելու և առևտրի կետերում քարտերի սպասարկումը պարտադիր է լինելու։
Սա ընդունեք որպես տեղեկացում։
Հետագա քայլերով սկսեցի զանգահարել բանկեր և ճշտումներ կատարել։
Պարզվեց, որ գոյություն ունի ինչ որ կազմակերպություն (անվանումը ճշտել այդպես էլ չհաջողվեց), որից բանկերը պետք է 50.000 դրամով գնեն ծրագրային ապահովվման լիցենզի ամեն ՀԴՄ սարքի համար։
Դե քանի որ բանկերը բարեգործական ընկերություններ չեն, սույն ծախսը այսպես թե այնպես մնալու է տնտեսվարողի ուսերին, սրան գումարվում է նաև քարտերի սպասարկման միջնորդավճարները՝ 1,5%, 2%, 2,5% և ավելին։ Առանձին հրապարակումով կփորձեմ ներկայացնել, թե որ բանկը, ինչ պահանջներ է ներկայացնում պոս տերմինալների սպասարկման համար և ինչ գումարներ են գանձվելու տնտեսվարողներից։
Մինչ այդ պահանջում եմ ՀՀ կառավարությունից, տալ պարզաբանում.
Ինչո՞ւ է լիցենզիայի գումարն այսքան ԱՀՌԵԼԻ:
Ո՞վ է այդ մոնոպոլ և գերշահույթ ստացող կազմակերպության սեփականատերը և արդյո՞ք որևէ կապ ունի ԿԲ, ԱԺ և Կառավարության որևէ անդամի հետ։
Տեղյա՞կ եք արդյոք, թե քանի տասնյակ հազարավոր ՀԴՄ սարքեր պետք է ապահովվեն այս ծրագրով:
Աշխարհում քանի՞ նման մինի ծրագիր կա, որը նման ահռելի եկամուտ է բերում իր ստեղծողին։
ՀԳ. Հուլիսի մեկից հետո, խիստ մեղմ հաշվարկներով այդ ընկերությունը 1 միլիարդ դրամից ավելի գումարի լիցենզիա է վաճառելու»։

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
6519:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
43519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
41919.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
198416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
147815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
81414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
186613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
82412.11.2026, 16:00