Ավստրիան պատրաստվում է «Գազպրոմից» «խլել» գազի պահեստները

Եթե «Գազպրոմը» հրաժարվի վառելիքով լցնել Հայդաչի գազի պահեստարանը, այն կփոխանցվի այլ մատակարարի։ Պաշտոնական Վիեննան դրա համար արդեն իրավական պայմաններ է մշակել։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։
Նրա խոսքով, ռազմավարական նշանակություն ունեցող այս գազապահեստարանը ներկայում դատարկ է։ Իսկ եթե Գազպրոմը չօգտվի դրանից, ապա օբյեկտը մասնավոր իրավունքի կարգով կփոխանցվի այլ մատակարարի։
Ավստրիայի Դաշնային խորհրդի պատգամավորների առջև ելույթի ժամանակ Նեհամերն ընդգծել է, որ անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Կանցլերը Ռուսաստանի Դաշնության ղեկավարին տեղեկացրել է Վիեննայի ծրագրերի մասին՝ նշելով, որ այժմ խոսքն էներգետիկ մատակարարման անվտանգության մասին է։
«Հայդաչը առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունի։ Այն մատակարարում է ԳԴՀ-ին, ինչպես նաև ավստրիական Տիրոլն և Ֆորարլբերգը։ «Օգտագործիր կամ կորցրու» սկզբունքի հիման վրա մենք ստեղծել ենք շրջանակային պայմաններ՝ մինչև ձմեռ էներգետիկ անվտանգության թեման արագացնելու համար»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը կանցլերին։
Դեռ անցյալ ամսվա սկզբին պարզ դարձավ, որ Նեհամերը սպառնացել է Ռուսաստանին, որ գազապահեստարանը կվերցնեն «Գազպրոմ»-ից։ Նա ՌԴ նախագահին «գազային վերջնագիր» է ներկայացրել, գրում է ավստրիական Kronen Zeitung թերթը։
Իր հերթին, Bloomberg-ը նշել է, որ երկրի գազապահեստարանները ներկայում լցված են ընդամենը 20%-ով, ինչը Եվրոպայում ամենացածր ցուցանիշն է։
Գործակալությունը գրել է նաև ավստրիական էներգետիկայի բարձրաստիճան պաշտոնյայի մասին, ով ասել է, որ տարիներ կպահանջվեն, որպեսզի երկիրն ամբողջությամբ հրաժարվի ռուսական գազից:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
255Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
55913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
168113.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61412.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
52212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
40112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
104111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
164011.08.2026, 21:04