Կոտայքում Ռոմանոսի եղբոր արկածները շարունակվում են․ «Հրապարակ»
![]() 319 Ուրբաթ, 03 հունիսի, 2022 թ., 09:56 «Կոտայքի Ջրօգտագործողների ընկերությունում կրքերը չեն հանդարտվում։ Մենք գրել էինք, որ մեկ ամիս առաջ ՋՕԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն է տեղի ունեցել: Ձայների գերակշռությամբ ԺՊ է ընտրվել Կամարիս համայնքի նախկին ղեկավար Գոռ Հակոբյանը: Գրել էինք նաև, որ ընտրության օրը Կոտայքի նախկին մարզպետ, այժմ Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ով այդ նույն ընկերությունում՝ ՋՕԸ-ում, աշխատում է որպես վերահսկողության պետի տեղակալ, ամեն կերպ փորձել է ազդել վարչական խորհրդի անդամների վրա, որպեսզի իր թեկնածուին անցկացնի, սակայն չի հաջողվել: Արդյունքում՝ Պետրոսյանները թույլ չեն տալիս, որ Հակոբյանն անցնի իր պարտականությունների կատարմանը․ մինչ օրս «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում աշխատանքը պարալիզացված է՝ փակ է տնօրենի աշխատասենյակը, աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել: Նախկին տնօրեն Աբրոյանը, Պետրոսյանի հովանավորությամբ, չի հանձնում կնիքն ու աշխատասենյակը»,- գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
