«Բա Արցախում իր զորքը կանգնի, բայց հայ պաշտոնյաները որոշե՞ն՝ ում կազմում լինի կամ չլինի Արցախը». Ա. Կիվիրյան
![]() 2200 Ուրբաթ, 03 հունիսի, 2022 թ., 13:48 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը. «Եթե մարդը անկեղծ ա ինքն իր հետ ու չի զբաղվում քաղաքական մայմունություններով, ապա ցանկացած ողջամիտ տրամաբանող մարդու համար պարզ ա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաաստանի իշխանությունները չեն, որ լուծում են՝ Արցախը կլինի՞ Ադրբեջանի կազմում, թե՞ չի լինի, ու քաղաքական զավեշտի ժանրից ա, երբ լրագրողները համապատասխան ցուցումով ընկնում են այս կամ այն պաշտոնյաների հետևից, թե բա՝ մի հատ ասեք, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։ Սիրելի երեխաներ, կամ ոչ երեխաներ, նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի հայտարարությունից հետո այդ հարցի պատասխանատուն Մոսկվան ա՝ հենց Հայաստան այցով եկած որևէ ռուս պաշտոնյա տեսնեք, այ, իրենց պետք ա խնդրեք, որ այդ հարցին պատասխանեն, կամ հայտարարեն, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Կամ որպեսզի օպերատիվ գործեք, կարող եք մեկնել Մոսկվա, սատկա նստել Կրեմլի պատի տակ, ու հենց այնտեղից դուրս գա որևէ ռուս պաշտոնյա, միանգամից այդ հարցը դնեք դեմները։ Ընդ որում, չեմ բացառում, որ հայ պաշտոնյաների այդ հարցով լալկվելու արգելքը դրել ա ոչ թե Բաքուն, այլ հենց Մոսկվան՝ բա Արցախում իր զորքը կանգնի, իսկ Երևանում հայ պաշտոնյաները որոշե՞ն, թե ում կազմում լինի, կամ չլինի Արցախը։ Դե հասկանում եմ, այդ թեմայով Պուտինի հրաժարականը հո չե՞ն պահանջելու, բայց սա ա իրականությունը, ու բայց եթե ինքդ քեզ դնում ես էշի տեղ, հաստատապես դրանով խնդրին վնասից բացի որևէ օգուտ տալ չես կարող․․․»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
15501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20000:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
369Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
847Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
429Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1123Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1034Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
901Երեկ, 14:24
