«Արդյո՞ք ՀՀ իշխանության լեգիտիմությունը և լեգալությունն արտացոլվում են 2021-ի ընտրություններով». Արսեն Բաբայան
![]() 234 Երկուշաբթի, 06 հունիսի, 2022 թ., 13:24 «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը թելեգրամյան իր էջում գրել է. «Արդյո՞ք ՀՀ իշխանության լեգիտիմությունը և լեգալությունն արտացոլվում են 2021-ի խորհրդարանական ընտրություններով։ Իշխանությունը, ինչպես գիտենք, ամեն հարմար առիթի պնդում է, թե իշխանության լեգիտիմությունն (քաղաքական իմաստ) ու լեգալությունը (իրավական իմաստ) ամրագրված է և շարունակում է պահպանվել 2021-ի խորհրդարանական ընտրություններում իրենց ստացած ձայներով, որը կազմել է ընտրություններին մասնակցողների շուրջ 54 տոկոսը։ Որոշելու համար, թե արդյոք գործող իշխանությունը լեգիտիմ է և լեգալ, կարևոր է ուսումնասիրել դրա նախընտրական ծրագիրն ու վերլուծել դրա իրագործման ընթացքը։ Հայաստանի Հանրապետության համար դա հատկապես կարևոր է անել Արցախի անվտանգության և ապագայի մասով։ Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում հատկապես նշում է՝ «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։ Ուշադրություն դարձրեք, որ ՔՊ կուսակցությունը նախընտրական ծրագրով հաստատապես պնդում է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքն առանցքային նշանակություն է ունենալու և համոզված է, որ Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելու դեպքում Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող գոյատևել։ Հիմա, երբ անցել է արդեն շուրջ մեկ տարի և հենց այս ծրագրով վստահություն է ստացել այս իշխանությունը, հնարավոր է վերլուծել, թե որքանով են նախընտրական ծրագրի դրույթները համապատասխանում կատարվածին։ Այսպես, օրվա իշխանությունն արդեն լիարժեք հրաժարվել է Արցախի կարգավիճակի հարցը ժողովրդի ինքնորոշման իրավունքով որոշելու պահանջից և առանց տողատակերի՝ ուղիղ խոսում է Արցախն ադրբեջանի կազմում լինելու հնարավորության մասին, այսինքն՝ հնարավորությունը, որ Արցախի ժողովուրդը չի կարողանա գոյատևել։ Սա է մեր իրականությունը։ Ընտրվելու համար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ երեք ամսում կվերադարձնի հայ ռազմագերիներին, իսկ դրանից մեկ տարի անց հայ ռազմագերիների թիվը կեղծիքով կրճատված է ներկայացնում սեփական (չէ, սեփականը չի) հանրությանը»։ Աղբյուրը` Արսեն Բաբայան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
