«Պատերազմի ամեն մի օրը խլում է 100-200 ուկրաինացի զինվորի կյանք». Պոդոլյակ

Ուկրաինացի զինվորականների կորուստները մարտերում այժմ տատանվում են օրական 100-200 մարդու սահմաններում, BBC-ին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Սա պատերազմի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների թվի ամենամեծ ցուցանիշն է։ BBC World Service Newshour ռադիոհաղորդմանը տված հարցազրույցում Պոդոլյակը նշել է, որ զոհերի թվի աճի պատճառը ռուսական բանակի զգալի առավելությունն է հրետանային մարտում։ Նա հավելել է, որ Ուկրաինան հավասարության կհասնի Ռուսաստանի հետ, եթե ստանա 150-ից 300 բազմակի հրթիռային կայանք։
Պոդոլյակի խոսքով՝ այս դեպքում Ուկրաինան կկարողանա «արդյունավետորեն ազատագրել իր տարածքը»։
Պոդոլյակն ընդգծել է, որ «քանի դեռ Ռուսաստանը լուրջ ռազմական պարտություն չի կրել, երկխոսության ոչ մի ձև հնարավոր չի լինի, և իրենք կշարունակեն փորձել գրավել մեր երկրի մի մասը»։

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
5612:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
7611:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
15500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
396Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
221Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
402Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
158Երեկ, 15:30