«Ո՞վ է սրում վիճակը Հայաստանում». Վահե Հովհաննիսյան
![]() 254 Շաբաթ, 11 հունիսի, 2022 թ., 13:00 Չի կարող լինել որևէ բանական մարդ՝ իշխանության մեջ կամ իշխանությունից դուրս, որ կուզենա երկրում անկայունություն, ներքին չարություն, անկանխատեսելի սցենարներ։ Ո՞վ որոշեց, որ 1.5 տարի վաղեմության մի անլուրջ գործով երեկ Բագրատ Եսայանին պետք է ձերբակալեն, միջնորդեն կալանավորելու։ Բագրատի հանդեպ այս անմիտ քայլը բերում է ընդամենը կոնսոլիդացիայի և, մյուս կողմից, ատելության մեծացման՝ նրանց հանդեպ, ովքեր դա անում են և դա հանդուրժում, ըստ այդմ՝ պասիվ կերպով աջակցում։ Սա պե՞տք էր հիմա։ Ո՞րն է իմաստը՝ մյուս տղերքին կալանավորելու. ոչ մի։ Երբ կարմիր բերետավորները փողոցի խուժան կռվի պահվածք են դրսևորում, դիմացինին կալանավորելու բարոյական իրավունք և ընդունելի բացատրություն չկա։ Մանթաշյան Նարեկին, առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղա է, սադիստի նման պահում եք բանտում, որ ի՞նչ։ Մյուս բոլոր ջահելներին, որոնցից շատերը կռվի մասնակից, ազնիվ տղաներ են, ո՞րն է իմաստը պահելու կալանքի տակ՝ մեծացնելով նրանց աջակիցների չարության դոզան։ Նոյեմբերի 9-ը չունի դատաիրավական լուծում։ Դա այդ հարթությունից դուրս է։ Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել հետևյալը. 43 օր «հաղթում ենք» պետական քարոզից հետո մի օրում, բոլորից թաքուն, այդ թվում՝ ժողովրդից և թիմակիցներից, ստորագրվում է ծանր-ստորացուցիչ փաստաթուղթ։ Հիմա ի՞նչ ենք կարծում, հասարակության կողմից որևէ ռեակցիա չպե՞տք է լիներ։ Այսինքն՝ մի կողմը կարող է խաղալ մի ամբողջ պետության ճակատագրի հետ կամ միայնակ որոշել՝ պատերազմը հոկտեմբերի 19-ին չկանգնեցնել, իսկ մնացածը մատաղացու ճագարի նմա՞ն պահեն իրենց։ Վստահ եմ՝ թիմում շատերը գոնե իրենք իրենց հարց տված կլինեին. ինչո՞ւ իրենց առաջնորդը ԱԺ-ի ամբիոնից ասաց ամենաահավոր նախադասություններից մեկը. «Մենք կարող էինք խուսափել պատերազմից, բայց կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի»։ Նորից եմ ուզում շեշտել. բոլոր նրանք, ովքեր մտածում են ներքին առճակատումը մեղմելու, անկառավարելի չարություն թույլ չտալու, քաղաքական ճգնաժամը բացառապես քաղաքական լուծումներով հաղթահարելու ուղղությամբ, բնական դաշնակիցներ են։ Իսկ մինչ այդ, քանի կատարվում է անօրինականություն՝ մեր ընկերների, ակտիվիստների հանդեպ, պետք է լուրջ կազմակերպել նրանց աջակցությունը։ Մեկ վայրկյան անգամ որևէ մեկը չպետք է զգա, թե ինքը մենակ է։ Կարծում եմ՝ պետք է կազմակերպել ժողովրդական հանգանակություն՝ փաստաբանների և այլ ծախսերի հոգման համար։ Քաղաքացու կոպեկները շատ թանկ են. դրանք, բացի նյութականից, ունեն մեծ բարոյական արժեք։ Մեդիայի բոլոր ռեսուրսներով պետք է ձևավորել ճիշտ հանրային տրամադրություններ։ Պայքարն իսկապես ոստիկանների դեմ չէ։ Քաղաքական իշխանությունն է ուզում, որ այդպես լինի։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ Աղբյուրը` Այլընտրանքային նախագծեր խումբ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
15501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20000:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
369Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
847Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
429Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1123Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1034Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
901Երեկ, 14:24
