Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Տղաների փոխարեն աղջիկներին էին հագցրել ձեռնաշղթաներ»․ Լյովա Եղիազարյան

«Տղաների փոխարեն աղջիկներին էին հագցրել ձեռնաշղթաներ»․ Լյովա Եղիազարյան
333
Կիրակի, 12 հունիսի, 2022 թ., 00:30

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Ընդդիմությունը նման է Լենինին՝ մեռած է, բայց թաղած չի։
Այսօրվա երթի անունը դրել էին երիտասարդական ու աննախադեպ, բայց հավաքվել էր 500 մարդ, որի քիչ մասն էին երիտասարդներ;
Տղաների փոխարեն աղջիկներին էին հագցրել ձեռնաշղթաներ, որն իհարկե ավանդական կուսակցության արժեհամակարգին անհարիր պետք է լիներ, բայց քանի որ դաշնակների արժեհամակարգը ջախջախված է, նույն կերպ կարող էին ծծկեր երեխաներին ձեռնաշղթա հագցնել։
Ոչ մի առաջնորդ չէր մասնակցում՝ իրենք էլ են իրենցից զզվել։
Սա է երևի մարտավարության փոփոխությունը, որի մասին խոսում էր Իշխանը»։
Իշխան, երբ մաշած քոքը նաև փտած է, ինչ ուզում ես արա, այն բերք չի տալու։

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան