Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ֆրանսիայի հրապարակը մյուս շաբաթ բացվելու է»․ Սուրեն Սուրենյանց

«Ֆրանսիայի հրապարակը մյուս շաբաթ բացվելու է»․ Սուրեն Սուրենյանց
394
Կիրակի, 12 հունիսի, 2022 թ., 16:48

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառուը․ «Ֆրանսիայի հրապարակը մյուս շաբաթ բացվելու է
Պատկերացնո՞ւմ եք խորհրդարանական ընդդիմության մտածողության աբսուրդը։ Երևանի մի ամբողջ հրապարակ խցանել են՝ պրիմիտիվ այդ քայլով ներքաղաքական ճգնաժամի իմիտացիա ստեղծելով (ճգնաժամ իրականում կա, բայց դա ձևակերպված չէ), բայց դա ընդհանրապես վարչապետին չի խանգարում, ավելին՝ նա հանգիստ մարզ է մեկնում։ Ընդդիմադիրները չե՞ն հասկանում, որ իրենք նեղություն են տալիս ոչ թե իշխանությանը, այլ քաղաքացիներին, ովքեր մի օր, հոգնելով իշխանության անգործությունից, կարող են սեփական ուժերով բացել Ֆրանսիայի հրապարակը։
Ենթագիտակցորեն զգում եմ, որ Ֆրանսիայի հրապարակը մյուս շաբաթ բացվելու է, տա Աստված՝ այն փակողների նախաձեռնությամբ»։