«Սև հովազը» Ռուստամ Գասպարյանի եղբոր գլխավորությամբ նոր ծրագրով հանդես կգա․ «Հրապարակ»
![]() 195 Չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ., 09:30 «Հրապարակ» թերթը գրում է. ««Սև հովազ» ջոկատը՝ իր հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի գլխավորությամբ, ապրիլի վերջին անժամկետ նստացույց էր սկսել Ազատության հրապարակում։ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտնի հայտարարություններից հետո «Սև հովազի» տղաներն առաջինն էին, որ դուրս եկան փողոց՝ պայքարի։ 44-օրյա պատերազմի ժամանակ, հիշեցնենք, զոհվեց նախ Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին՝ Ռաֆայել Գասպարյանը, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վնասվածք ստացավ գլխի շրջանում, ինչից հոկտեմբերի 17-ին մահացավ։ Սերոբ Գասպարյանից հետաքրքրվեցինք «Սև հովազի» առաջիկա քայլերի մասին, մասնավորապես՝ ինչու են լռում, նստացույցն ինչու դադարեցրին, արդյո՞ք դադարեցրել են պայքարը։ «Ժամանակավոր դադարեցրել ենք նստացույցը, բայց պայքարը չի դադարել ու չի դադարելու։ Ինչպես միշտ, իրական պայքարը սառեցնելու դուրս եկան մարդիկ, ովքեր մի քանի անգամ դուրս եկան փողոց և հուսախաբ արեցին ժողովրդին, իսկ մենք մեր մարտավարությունը փոխել ենք և մի փոքր ուշ հանդես կգանք նոր ծրագրով, որը կլինի ազգային գաղափարախոսության հաղթանակը»,- ասաց Սերոբ Գասպարյանը։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
