«Այս պայքարը չպետք է ավարտվի նույնիսկ Նիկոլին փոխելուց հետո». Հակոբ Հակոբյան
![]() 382 Չորեքշաբթի, 15 հունիսի, 2022 թ., 23:42 ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում չի եղել ժողովրդի նման ընդվզում, որտեղ հարցը ոչ թե իշխանափոխությունն է, այլ հայրենիքի փրկությունը և պետության կործանման դեմ դիմադրությունը: Թերևս 2008 թվականին նման մարդաշատությամբ բողոքի ցույցեր եղան, սակայն 2008թ․ փետրվարին կայացած ընտրություններից հետո ընդդիմության միակ պահանջն ընտրությունների արդյունքների չեղյալ ճանաչելն էր, այսինքն՝ դա զուտ իշխանության համար պայքարն էր, իսկ այսօր լիովին այլ իրավիճակ է: 2020 թվականի արցախյան պատերազմի պարտությունից հետո զոհասեղանին դրված է Արցախի գոյության, ինչպես նաև Հայաստան Հանրապետության լինել-չլինելու հարցը։ Ուստի այս պայքարից արագ արդյունքներ ակընկալողները պետք է հասկանան, որ սա Նիկոլին փոխել-չփոխելու հարց չէ: Ասեմ ավելին՝ այս պայքարը չպետք է ավարտվի նույնիսկ Նիկոլին փոխելուց հետո: Սա պայքար է, որտեղ պետք է հայ ազգը կարողանա դիմադրել Արցախից մնացած 25 տոկոսն Ադրբեջանին հանձնելու և Հայաստանից նոր տարածքներ զիջելու իշխանությունների պատրաստակամությանը, մեր պետականությունը կորցնելուն, Բաքվի և Անկարայի գերիշխանություն տակ ընկնելուն և Հայաստանի թրքացմանն ու թրքական տարածք դառնալուն: Ֆրանսիայի հրապարակում գեներացվեց այն ուժը, որն այլևս ունակ է և պատրաստ է իրավիճակ փոխել երկրում: Մնացած ամեն ինչը մարտավարական հարցեր են, որոնք պարզապես պետք է ճիշտ կազմակերպել։ Այս տեսանկյունից, լիովին հասկանալի է դիմադրության շարժման մարտավարությունը՝ պայքարը պետք է նոր մակարդակի հանել ու հնարավորինս արագ: Պայքարը, պատրաստ եղեք, նոր է սկսվում։ Նահանջ չկա, հետքայլ չկա»։ Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
