«ՀՀ որևէ նախագահ երբևէ չի բանակցել մի այնպիսի փաստաթղթի շուրջ, որով Արցախն իբր լինելու էր Ադրբեջանի կազմում»․ Գ․ Դանիելյան
![]() 801 Հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ., 10:30 Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է. «Հայաստանի որևէ նախագահ երբևէ չի ստորագրել և երբևէ չի բանակցել մի այնպիսի փաստաթղթի շուրջ, որով Արցախը իբր լինելու էր Ադրբեջանի կազմում։ Փորձենք մի պահ համարժեք ըմբռնել ներկայումս հակառակ պնդման կամ պարզունակ բառախաղի հեռահար նպատակը. քանի որ նախագահները քննարկել են ազգային ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի իրավական կարգավիճակի լուծման հարցը, ապա նրանք, այդպիսով, իբր թե համաձայնվել են, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, ըստ այդմ էլ՝ ներկայումս այլևս չի կարելի պնդել, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ թե ինչո՞ւ էր հենց ազգային ինքնորոշման իրավունքի իրացում պահանջվում, որն Արցախի ինքնիշխանության լիարժեք իրավական հիմք է, դրա մասին կամ բարեխղճորեն լռում են, կամ արդեն փոխարինում բնակչության «բոլոր իրավունքներ» վերացական եզրույթով։ Մեկ այլ հարց՝ ինչո՞ւ չի ճանաչվել Արցախի անկախությունը, ինչը կոպտորեն շփոթում են «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» առնվազն սադրիչ հրապարակախոսական արտահայտության հետ։ Հարկ է մեկ անգամ ևս հիշեցնել, որ ճանաչելը չի բացառվել, այն մշտապես դիտարկվել է որպես բանակցային գործընթացը չձախողելու գործոն և միանշանակ գնահատվել է, որպես հնարավոր ագրեսիայի անխուսափելի պատասխան արձագանք։ Իհարկե, կարելի է անվերջ բանավիճել, թե ավելի վաղ փուլում անկախության ճանաչումն առավել շահեկան կլիներ, բայց դա արդեն սույն գրառման բուն էության հետ որևէ կապ չունի։ Բացի դա, այդպես համարողների ձեռքը որևէ մեկը չէր բռնել....»։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
