ԵՄ-ում «Գազպրոմ»-ի հաճախորդների մեծ մասը գազի դիմաց սկսել է վճարել ռուբլով

Մինչ օրս գազի գրեթե ողջ ծավալը, որը Գազպրոմը մատակարարում է Եվրոպա, վճարվում է ռուսական արժույթով։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նա նաև մատնանշել է ներքին էներգետիկ հսկայի հաճախորդների մեծ տոկոսը, որոնք արդեն ռուբլով վճարում են Ռուսաստանից վառելիքի համար։
«Այն հաճախորդները Եվրոպայում, ովքեր ցանկություն են հայտնել անցնելու, նրանք փոխել են, կարծում եմ, եթե սպառման ընդհանուր ծավալից վերցնենք՝ մոտ 90-95 տոկոսը»,- Նովակին մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գարնան սկզբին հրամանագիր է ստորագրել ռուսական գազի դիմաց վճարումներին ռուբլով անցնելու մասին։ Ապրիլի 1-ից նոր պայմանները գործում են 48 ոչ բարեկամ երկրների համար. հիմա Ռուսաստանի Դաշնությունից գազ գնելու համար պետք է հաշիվ բացեն Գազպրոմբանկում և այնտեղ գումար փոխանցեն արտարժույթով։
Անցյալ ամիս Լեհաստանն ու Ֆինլանդիան հրաժարվեցին կատարել Մոսկվայի պահանջները։ Մինչ այս նմանատիպ պատասխան էին տվել Բուլղարիայի իշխանությունները։ Լեհաստանը, մասնավորապես, որոշել է խզել մատակարարման պայմանագիրը Մոսկվայի հետ՝ չսպասելով 2022 թվականի ավարտին։
Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը մայիսի վերջին կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը պետք է այլ երկրներին հացահատիկ և պարարտանյութ մատակարարի ռուբլով։

ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
23911:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
10410:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
198Երեկ, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
196Երեկ, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
197Երեկ, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
686Երեկ, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
162Երեկ, 08:42
«Մեր հիմնական նպատակներից մեկը կանաչ էներգիան «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան ուղղելն է»․ Փարվիզ Շահբազով
47807.09.2026, 19:13