Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուսաստանի դեֆոլտն ու Հայաստանի ապագաղութացումը»․ Կ․ Հեքիմյան

«Ռուսաստանի դեֆոլտն ու Հայաստանի ապագաղութացումը»․ Կ․ Հեքիմյան
163
Հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ., 21:00

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի դեֆոլտն ու Հայաստանի ապագաղութացումը
Ռուսաստանն ամեն գնով դեֆոլտի չի գնում: ՌԴ ֆինանսների նախարար Սիլուանով Անտոնը բացեիբաց հայտարարում է, որ Ռուսաստանն իր արտարժույթային պետական պարտքը վճարելու համար ներգրավվելու է պատժամիջոցների չենթարկված բանկերին, օրինակ՝ Հայաստանում գործող բանկերին: Սխեման շատ պարզունակ է՝ ՌԴ բանկերը, օրինակ՝ հայաստանյան բանկերի միջոցով փոխարկում են ռուսական ռուբլին և ստանում արտարժույթ, որով ՌԴ-ն փակում է իր պարտքերը:
Տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանի այդօրինակ քաղաքականությունը հանգեցնելու է պատժամիջոցների չենթարկված բանկերի, օրինակ՝ հայաստանյան բանկերի, նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, դրանից բխող և ՀՀ քաղաքացիների համար խիստ անբարենպաստ հեռանկարով:
Ինչևէ: Ինչպես բազմիցս ասել եմ ֆինանսական շուկան, օրինակ՝ հայաստանյան ֆինանսական շուկան, գտնվում է Կրեմլի քաղաքական որոշումների ազդեցության ներքո: Հենց այդ որոշումների իրագործումներով է պայմանավորված տեսանելի ապագայում մեր (ան)բարեկեցությունը:
2022թ գրաֆիկով Ռուսաստանին արտարժույթով մնացել է վճարել 1 մլրդ դոլարից քիչ գումար: Դիմացեք: Հետո կգա 2023 թվականը: Հետո՝ 2024, 2025 և այսպես շարունակ: Կարող եք ընդմիշտ դիմանալ:
Իսկ չդիմացողների համար ելք կա: Դա ապագաղութացումն է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան