«Սերժ Սարգսյանը մի օր կասի՞, թե 2018 -ի գարնանը դրսի ի՞նչ հզոր ուժերի է ինքը պարտվել»․ Ոսկան Սարգսյան
![]() 443 Ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ., 00:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Սերժ Սարգսյանը 2018-ին ապրիլ-մայիս ամիսներին ամբողջությամբ հանձնեց Արցախի անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայաստանի միջնաբերդի բանալիները՝ սկզբից Անգլիայից որպես նախագահ բերված, նախկինում ՀՀ քաղաքացիությունից հրաժարված Արմեն Սարգսյանին, քիչ հետո էլ՝ հզոր փիառ տեխնոլոգիաների և գործիքների միջոցով հմտորեն բեմադրված թավշյա հեղափոխոխություն-քաղաքական դավադրությամբ՝ Նիկոլ Փաշինյանին։ Սերժ Սարգսյանը 2016-ին օրենքի խախտումներով ԱԱԾ տնօրեն նշանակեց բանակում չծառայած, 2020-ի հունվարին ինքնասպան եղած, կամ՝ մահացված Գեորգի Կուտոյանին, 2016-ին գլխավոր դատախազ նշանակեց Նիկոլ Փաշինյանի օրոք 4 տարի պաշտոնավարող Արթուր Դավթյանին, 2016-ին ՀՌԱՀ անդամ նշանակեց նախկինում քրեական հանցագործության համար պայմանական դատապարտված, այժմ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, 2017-ին Դանիայում ՀՀ դեսպան նշանակեց 2008 թվականի մարտի 1-ի փողոցային ընդվզումի կազմակերպիչներից Ալիկ Արզումանյանին։ Սերժ Սարգսյանն էր 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի, Արամ Զավենի Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի կուսակցությունները միավորող «Ելք» դաշինքի քավորը, մամուլը գրեց, որ այդ ընտրություններում Արարատյան դաշտում տեղակայված զորամասերից մեկի զինվորները հրամանով քվեարկել են «Ելք» դաշինքի օգտին։ Մի օր Սերժ Սարգսյանը կասի՞, թե 2018 թվականի գարնանը դրսի ի՞նչ հզոր ուժերի է, իր իսկ խոստովանությամբ, ինքը պարտվել։ Հայաստանն ու Արցախը շախմատի խաղատախտակ չեն, ժողովուրդն էլ՝ զոհաբերվող ֆիգուր չէ, ամեն գաղտնի խաղ մի օր բացահայտվում է»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
