Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նա իր գործողություններում պետք է ունենա բացարձակ ազատություն»․ Հակոբ Ճաղարյան

«Նա իր գործողություններում պետք է ունենա բացարձակ ազատություն»․ Հակոբ Ճաղարյան
289
Ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ., 21:42

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես ճիշտ նշանակում
Միհրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեյի նախագահ։
Միհրան Խաչատրյանին գիտեմ վաղուց, 1983 թվականից:
Միշտ եղել է գրագետ մասնագետ, և պահանջկոտ հրամանատար: Ոչ միայն օդանավի, այլ ադմինստրատիվ պաշտոններին՝ առավել:
Վստահեցնում եմ, որ ամբողջությամբ տիրապետում է քաղաքացիական ավիացիայի ոլորտային կարգավորումներին, և կարող է կարգավորել իր նախորդի «ձեռքբերումների» հետևանքով ստեղծված իրավիճակը:
Պարտքս եմ համարում նաև տեղեկացնել, որ ցանկացած ոլորտ, իսկ քաղավիացիայի պես բազմաճյուղ ոլորտը հատկապես, մի դերասանի թատրոն չի:
Մի հոգին նույնիսկ իր մաքսիմումը բազմակի ներդնելով, ի վիճակի չի մայնակ շտկի էս իրավիճակը:
Էդ պատճառով կնշեմ 2 շատ կարևոր երևույթի մասին՝
1. Նա իր գործողություններում պետք է ունենա բացարձակ ազատություն, և ոչ մի կողմից չպիտի խոչընդոտվի:
2. գիտեմ, որ պ-ն Խաչատրյանն ավիացիայի նվիրյալ է, և նույնիսկ առանց աշխատավարձի պատրաատ է օրնիբուն աշխատել:
Բայց առանց թիմի աշխատելը հնարավոր չի: Իսկ ստեղծել երիտասարդ, հեռանկարային մասնագետների թիմ, և, առավել ևս, նրանց պահել հանրային ծառայողի աշխատավարձով, հնարավոր չի:
Այդ իսկ պատճառով նրա իրավասության տակ պիտի լինի խրախուսանքի համակարգ:
Վստահեցնում եմ, որ կխրախուսվի միայն լավ աշխատանքը, այլ ոչ բոլորը և գրաֆիկով:
Ու վերջում՝
Կոչ եմ անում, ու խնդրում բոլոր ավիատորներին, որ համախմբվել Միհրան Միհրանիչի շուրջը:
Ոնց որ համախմբվեցիք, որ փորձենք մեր աշխատանքով խուսափենք 2020-ի փետրվարին կայանալիք աուդիտի արդյունքում «սև ցուցակում» հայտնվելուց:
Էն ժամանակ մեզ նպատակաուղղված թույլ չտվեցին դա անել:
Հիմա արդեն նույնիսկ իրենց ստեղծածը աշխատեցնելու համար Հայաստանը պիտի սահմանափակումներից ազատվի:
Համախմբվեք Միհրան Միհրանիչի շուրջ: Սա եզակի շանսա: Որ էլ երբեք կարողա չլինի:
Ձեզ մոտ էս անգամ կստացվի:
Ու ՊԻՏԻ ՍՏԱՑՎԻ:
Հակառակ դեպքում... չեմ ուզում ասեմ, ինչ... Բոլորդ հասկանում եք հետևանքները։
Հաջողություն քեզ, Միհրան Միհրանիչ:
Հաջողություն հայկական ավիացիայի բոլոր նվիրյալներին»։

Աղբյուրը`   Հակոբ Ճաղարյան