«Հայտարարությունը հստակ սահմանում է, որ Լաչինի միջանցքը ԼՂ-ն է կապում Հայաստանին»․ Վահրամ Աթանեսյան
![]() 384 Ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ., 22:30 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության առաջին կետով սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների դադարեցում»։ Ոչ մի խոսք հայ-ադրբեջանական, առավել ևս՝ Հայաստան-Ադրբեջան պատերազմի մասին։ Հայտարարությունը հստակ սահմանում է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղն է կապում Հայաստանին, ոչ թե «Ադրբեջանի տարածքում համահավաք ապրող նրա հայ քաղաքացիներին է կապում Հայաստանին»։ Ավելին, ռուսական խաղաղապահ զորախումբը տեղաբաշխվում է «Լեռնային Ղարաբաղում (այսինքն՝ ղարաբաղա-ադրբեջանական) շփման գծի և Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»։ Հայաստանի և Արցախի քաղաքական, փորձագիտական և հանրային ուժերը փոխանակ կենտրոնանալու այս և այլ՝ մեզ համար շատ էական նշանակություն ունեցող ձևակերպումների և դրանցից բխող՝ Ադրբեջանի, Հայտարարության կողմ հանդիսացող Ռուսաստանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների, միջազգային կառույցների իրավական պարտավորությունների վրա, իրենց տալիս են ապոկալիպտիկ մտավարժանքների՝ կամա, թե ակամա նպաստելով, որ Ադրբեջանը խորացնի «կապիտուլյացիայի» և «հաշտության պայմաններն անվերապահորեն ընդունելու» դիսկուրսը»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
