Նախագահ Խաչատուրյանը սկսում է Փաշինյանի իմպիչմենթի գործընթա՞ցը. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
![]() 2789 Շաբաթ, 18 հունիսի, 2022 թ., 13:36 ՀՀ նախագահ Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին. «…Ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝ այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երևանում էր»։ Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին առաջին անգամ հայտարարել էր Վլ. Պուտինը և զարմանք հայտնել հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ։ Հետագայում դա փաստել էր ԱԱԾ ժ/պ Մ. Համբարձումյանը, ԳՇ պետ Օ. Գասպարյանը և այլոք։ Ն. Փաշինյանը հետագայում փորձել էր մանիպուլացներ հարցը ու, ինչպես հաճախ է պատահում, է՛լ ավելի ծանրացրել վիճակը։ Ի՞նչ կնշանակեր հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելը. - Մոտավորապես 2000 զոհ պակաս կունենայինք։ Կփրկվեր այդքան զինվորի, սպայի կյանք, Թե ինչո՞ւ Փաշինյանի մերձավոր թիմակից նախագահ Խաչատուրյանը նման բան ասաց, այս պահին կարող ենք միայն ենթադրել։ Բայց ՀՀ նախագահը, ըստ էության, ծանր վիճակում դրեց վարչապետ Փաշինյանին։ Ի դեպ հայկական կողմի հաղորդագրության մեջ այդ հատվածը չկա՝ հանել են, հավանաբար վերջին պահին հասկացել են վտանգավորության աստիճանը, սակայն տեքստի սղագրությունը պահպանվել է Կրեմլի հաղորդագրության մեջ։ Վահագն Խաչատուրյանը մեծ հաշվով սկսեց Նիկոլի իմփիչմենտի պրոցեսը՝ լեգիտիմ հիմք դնելով դրա տակ։ Հոկտեմբերի 19-ը ամենամութ հարցն է, որը պետք է քննվի։ Մյուս կողմից՝ ամենակոնկրետհարցն է, և սրա շուրջ մանևրելու հնարավորությունները մեծ չեն։ Ի դեպ, նոյեմբերի 9-ից հետո ընդդիմության բոլոր ֆորմատներին առաջարկվել էր ձևավորել հանրային քննիչ հանձնաժողով՝ նախկին զինվորականների, սպաների, փորձագետների, զոհվածների հարազատների, հանրային դեմքերի, լրագրողների մասնակցությամբ։ Հանձնաժողովն անհրաժեշտ էր նաև հենց ա՛յս ու այլ բազմաթիվ հարցեր քննելու և դրանց շուրջ օրակարգ ձևավորելու համար։ Ոչինչ չարվեց։ Բայց նախագահ Խաչատուրյանը Պուտինի ներկայությամբ թարմացրեց թե՛ վերքը, թե՛ պատմությունը։ Սպասել, թե իրավապահ համակարգը նոր ի հայտ եկած հանգամանքների առիթով կսկսի բուռն քննություն, այս պահին ծիծաղելի է։ Սա այս պահին ավելի շատ հասարակական պրոցես պետք է լինի. չի՛ կարող որևէ հասարակություն քիչ թե շատ հաջողել, եթե այդքան անտարբեր է իր զոհերի և տարածքների հանդեպ։ Շատ դժվար է շարունակել անհոգ ապրել, երբ գիտես, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը կարելի էր դադարեցնել և փրկել այդքան մարդու կյանք, փրկել մեր քաղաքներն ու գյուղերը։ Այլընտրանքային նախագծեր խումբ Աղբյուրը` Այլընտրանքային նախագծեր խումբ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
