Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Շարժումը շարունակում է իր պայքարը». Արտակ Զաքարյան

«Շարժումը շարունակում է իր պայքարը». Արտակ Զաքարյան
183
Շաբաթ, 18 հունիսի, 2022 թ., 14:18

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը․ «Շարժումը շարունակում է իր պայքարը:
Իշխանափոխության միջոցով երկիրը վերականգնելու է իր անվտանգությունը, կայուն խաղաղությունը, հանրային համերաշխությունը և քաղաքացիների բարօրությունը: Սուտը, կեղծիքը, հայհոյախառը տգիտությունն ու պարտվողական քաղաքականությունը պետք է իսպառ դուրս մղել մեր երկրի կյանքից:
Հայը միշտ եղել է և կլինի արժանապատիվ ազգ՝ հարգանք պահանջող և հարգալից:
Ստորաքարշությունը բնորոշ է միայն կապիտուլյանտներին: Իսկ մենք նրանց տեսակից չենք, մենք մերժում ենք քաղաքական և կենցաղային տգիտությունը, անգրագիտությունը, ողորմելիությունը, նախանձը, որկրամոլությունն ու դավաճանությունը:
Իշխանությունը պետք է լինի բարոյական: Անբարո իշխանությունները ոչ մի երկրում համընդհանուր բարիք, արդարություն, համերաշխություն և խաղաղություն չեն բերել: Նիկոլիզմն անբարո իշխանություն է և պետք է արմատախիլ արվի Հայաստանից ու Արցախից»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան