Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բաքվի բռնապետն առաջին իսկ հնարավորության դեպքում հօգուտ իրեն աղբանոց կնետի այդ հայտարարությունը»․ Վ․ Ոսկանյան

«Բաքվի բռնապետն առաջին իսկ հնարավորության դեպքում հօգուտ իրեն աղբանոց կնետի այդ հայտարարությունը»․ Վ․ Ոսկանյան
627
Կիրակի, 19 հունիսի, 2022 թ., 00:36

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության փոփոխության կամ չեղարկման մասին խոսելը Հայաստանում «հերետիկոսության» նման մի բան է։
Մինչդեռ հանրահայտ է, որ յուրաքանչյուր այդպիսի փաստաթուղթ ամենևին էլ, պատկերավոր ասած, խմբագրման չենթարկվող Սուրբ Գիրք չէ և պարզապես արտացոլում է տվյալ պահին առկա ուժերի իրական կամ թվացյալ հավասարակշռությունը, հետևաբար անփոփոխ կամ ուժի մեջ է մնում մինչև այդ հավասարակշռության խախտումը։
Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Բաքվի բռնապետն առաջին իսկ հնարավորության դեպքում հօգուտ իրեն կփոխի կամ աղբանոց կնետի այդ հայտարարությունը և կրկին կփորձի տիրանալ ողջ Արցախին բռնազավթման միջոցով։ Կարծում եմ՝ ոչ։
Ուստի իբր թակարդ թվացող հարցադրումը, թե՝ «չեղարկելո՞ւ կամ փոխելո՞ւ եք այդ հայտարարությունը» ինքնին անմիտ մեքենայություն է, եթե կա նպատակ, ցանկություն և կարողություն փոխելու ուժերի հավասարակշռությունը հօգուտ Հայաստանի՝ այն Հայաստանի, որը հայերիս և հայաստանցիներիս տեսլականում հզոր և թշնամուն իր կամքն ու շահերը թելադրող պետություն պետք է լինի և, ըստ այդմ, չի կարող հանդուրժել որևէ նվաստացուցիչ թուղթ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան