«Երկու հարց, որոնց պատասխաններն ընդդիմությունը չի տվել»․ Ոսկան Սարգսյան
![]() 367 Կիրակի, 19 հունիսի, 2022 թ., 10:12 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Երկու հարց, որոնց պատասխանները խորհրդարանական ընդդիմությունը չի տվել Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նրա ենթակայության տակ, այլապես Արցախը կհայաթափվի Նախիջևանի նման։ Խորհրդարանական ընդդիմությունը, հայտարարելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է հայտարարի, թե որն է Արցախի խնդրի լուծումը, ինքն Արցախը ո՞ր երկրի կազմում է պատկերացնում, կամ՝ ինչպես է պատկերացնում նրա անկախությունը, չէ որ Արցախի անվտանգության երաշխավորն այլև ս Հայաստանը չէ, այլ ՝ այնտեղ գտնվող ռուսական զորքերը, որոնց խաղաղապահ մանդատը լրանում է 2025 թվականին։ Խորհրդարանական ընդդիմությունը չի հայտարարում, թե ինչպե՞ս և ե՞րբ է իշխանությունից հեռացնելու Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մանիպուլյացիաներ անել, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, դաշնակցությունը Արցախը համարել էին Ադրբեջանի մաս։ Քաղաքականապես անտեղյակների համար նրա ասածը համոզիչ է, իսկ մտածելու ունակները դրան առարկում են, ասելով՝ եթե «նախկինները» Արցախը հանձնել էին, ինչու էր Ալիևը 2016-ին և 2020-ին պատերազմ սկսում, Նիկոլ Փաշինյանը 2018-2020 թվականներին ինչո՞ւ բացահայտումներ չէր անում, չէր ասում, որ Արցախի խնդրով բանակցությունների համար ինքը դժվար օրակարգ է ժառանգություն ստացել։ Հայաստանի տառապած և տառապող բնակչությունն արժանի է, որ իշխանությունը և ընդդիմությունը իր հետ անկեղծ լինեն, սակայն այդ անկեղծությունը երկու կողմից էլ չկա։ Այդ պատճառով է բնակչության մեջ խոր անտարբերություն կա Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված ծանր վիճակի հանդեպ»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
