«Ռուսական հատուկ ծառայություններին պետք չի թերագնահատել»․ Թորոս Ալեքսանյան
![]() 280 Կիրակի, 19 հունիսի, 2022 թ., 11:12 Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Բազմիցս ասել եմ, որ Հայաստանում շատ թե քիչ, նույնիսկ աննշան դերակատարություն ունեցող քաղաքական ուժերը սպասարկում են օտարների, իսկ ավելի կոնկրետ՝ մեր երկրի թշնամիների շահերը, իսկ Հայաստանում շատ թե քիչ ճանաչում ունեցող լրագրողները (բոլորը առանց բացառության) սպասարկում են այդ քաղաքական ուժերին ու նրանց կողմից մշակված տոքսիկ դեզինֆորմացիան են տարածում մարդկանց մեջ. և հենց դա է պատճառը, որ այսքան ժամանակ դեռ չի գտնվել գեթ մի լրագրող, որը հարցում կանի ԱՄՆ-ի դեսպանատանը, պարզելու համար, թե ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչում է Հայաստանի վիլսոնյան սահմանները, թե ոչ: Գիտե՞ք՝ ինչու այդ հարցումը չեն անում, որովհետև ամենավերջին ապուշի համար էլ պարզ է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները նույնիսկ չգիտեն էլ, որ ավելի քան 100 տարի առաջ իրենց նախագահը այդպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել, որը սակայն հանգամանքների բերումով կյանքի չի կոչվել ու անցել է պատմության գիրկը, և բնական է ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները, այդ պատմական անցքին ծանոթանալուց հետո, կպատասխանեն, որ իրենց պետությունը ճանաչում է Հայաստանի այն սահմանները, որով վերջինը անկախություն է ստացել 1991-ին, այսինքն Սովետական Հայաստանի սահմանները: Ու դրանից հետո ամբողջ վիլսոնահայությունը խստագույնս կհիասթափվի ԱՄՆ-ից, չէ՞ որ մեր կեղծ արևմտամետները նրանց ուղեղները մտցրել են, որ ԱՄՆ-ն ճանաչում է Հայաստանի վիլսոնյան սահմանները, որ ընդամենը հարկավոր է, որպեսզի մենք մի թուղթ ու գրիչ վերցնենք և դիմենք նրանց այդ հարցով, ու նրանք կգան Թուրքիայի հերը կանիծեն և Վիլսոն պապիկի գծած սահմանները կվերականգնեն: Մի խոսքով, ռուսական հատուկ ծառայություններին պետք չի թերագնահատել, նրանք Հայաստանում կարողացել են մխտռել ամեն ինչ, ամեն ուղեղ, նույնիսկ այն մարդկանց ուղեղները, ովքեր իսկապես Հայաստանի ապագան տեսնում են արևմտյան երկրների ընկերակցության կազմում՝ վերջինների մոտ արևմտյան աշխարհի ու մասնավորապես ԱՄՆ-ի առնչությամբ իլյուզորային պատկերացումներ ստեղծելով»: Աղբյուրը` Թորոս Ալեքսանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
