Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սա էժանագին մանիպուլյացիա է»․ Գագիկ Համբարյան

«Սա էժանագին մանիպուլյացիա է»․ Գագիկ Համբարյան
213
Կիրակի, 19 հունիսի, 2022 թ., 15:12

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «6 ամսում Ռուսաստանում թոշակները բարձրացել են 19,5 տոկոսով, իսկ Հայաստանում՝ 0 տոկոսով
Աննախադեպ գնաճի դեմ տարբեր երկրներում պայքարում են տարբեր կերպ...
Նիկոլ Անհողի կառավարությունը գնաճի հետևանքները հասարակության համար մեղմելու գրեթե որևէ քայլ չի ձեռնարկում... 2021 թ-ի նոյեմբերից մինչև հիմա, օրինակ՝ հացը թանկացել է 30 դրամով... Առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների մասին էլ չասեմ...
Օրինակ՝ 2022 թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ բոլոր երկրներում տեղի է ունեցել թոշակների և աշխատավարձերի տարբեր մակարդակի բարձրացում... Ռուսաստանում, օրինակ՝ 2022 թ-ի հունվարի 1-ից մինչև հիմա թոշակները բարձրացել են 19,5 տոկոսով, երբ ինֆլյացիան կազմել է 17, 5 տոկոս... Վերջին բարձրացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին...ՌԴ իշխանությունները հայտարարել են, որ մինչև տարեվերջ պատրաստվում են կրկին բարձրացնել թոշակները...
Հայաստանում այս առումով ՈՉԻՆՉ չի արվում այն դեպքում, երբ մեր պետական պարտքն ավելանում է աննախադեպ տեմպերով և հասել է 9,3 միլիադ դոլարի...
Սակայն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Արցախատուն դիմելով մանիպուլյացիաների վերջերս հայտարարել է, որ իր կառավարման ժամանակհատվածում ՄԻՋԻՆ աշխատավարձը բարձրացել է 30-ից ավելի տոկոսով... Սա էժանագին մանիպուլյացիա է... Ըստ Նիկոլի ստացվում է, որ եթե մեր հարևանի ընտանիքն ամեն օր ուտում է երկու հավ, իսկ իմ ընտանիքն ընդհանրապես չի ուտում, ապա միևնույն է ստացվում է, որ ՄԻՋԻՆՈՎ և՛ մեր հարևանի, և՛ մեր ընտանիքը միևնույն է մեկական հավ են ուտում...
Դե իսկ հայաստանյան աշխատավոր մասսան և թոշակառուները թող ապրեն ՄԻՋԻՆՈՎ բարձրացված բուտաֆորիա աշխատավարձներով և 2023 թ-ի հունվարի 1-ից արդեն գնաճի կողմից կլանված բարձրացվող թոշակներով, Նիկոլն ու իր թիմը ՌԵԱԼ ահռեովի աշխատավարձներ և պարգևավճարներ են ստանում և 4 տարում «из грязи в князи»-ի են տեղափոխվել...»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան