Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ալիևը շարունակում է զինել բանակը»․ Ոսկան Սարգսյան

«Ալիևը շարունակում է զինել բանակը»․ Ոսկան Սարգսյան
408
Կիրակի, 19 հունիսի, 2022 թ., 16:34

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Զոհերը նաև Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի և նրանց ընտրածների մեղքով են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում խաղաղության օրակարգ, տարածաշրջանում իր կողմից խաղաղության դարաշրջան բացելու մասին հայտարարություններ էր արել, վերջերս էլ հայտարարեց, թե խաղաղության օրակարգը կարող է չհաջողվի։ Իսկ Իլհամ Ալիևը շարունակում է զինել բանակը, ամենևին էլ խաղաղության օրակարգի համար չէ նա մեկ տարում 350 միլիոն դոլարով ավելացրել Ադրբեջանի ռազմական ծախսերը։ Հայաստանի իշխանությունը անտեսում է պատերազմում զինտեխնիկայի և զինամթերքի ահռելի կորուստներ ունեցած բանակը վերազինելու, գլխավոր շտաբի պետ, գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ նշանակելու, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու, նրանց սոցիալական ապահովության երաշխիքներն ավելացնելու հրատապ անհրաժեշտությունը, պետական բյուջեի մեծ փողերը ծախսում է ծառայողական նոր, թանկ ավտոմեքենաներ գնելու, անարդյունավետ գործող պետական համակարգի պաշտոնյաներին պարբերաբար մեծ պարգևավճարներ վճարելու և այլնի համար։ Վարդենիսի սահմանագոտում զոհված բյուրականցի ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը հերթական զոհն էր, ցավոք, այդ զոհերը կավելանան։ Եվ այդ զոհերի համար մեղավորը ոչ միայն Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն է, այլև՝ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը և տարօրինակ պատերազմի ավարտից, խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից ավելի քան 7 ամիս անց, 2021թ․ -ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ին ձայն տված 688 հազար ընտրողները»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան